Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է «Ինքնաճանաչում և անձնային սահմաններ» անձնային աճի հանդիպումներ։ Հոգեբանական խմբային աշխատանքը նախատեսված է կանանց, քվիր և ֆեմինիստական արժեքներ ունեցող անձանց համար: Շարքը բաղկացած է 8-10 հաջորդական հանդիպումներից՝ շաբաթական մեկ անգամ՝ 2 ժամ տևողությամբ: Հանդիպումները տեղի կունենա յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 18։00- 20։00։ Խմբային հանդիպումները ուղղված են Հանդիպումները կվարեն կենտրոնի հոգեբաններ Լուսինե Ղարիբյանը և...
Category: Առանց բաժնի @hy
Կանանց իրավունքների եռօրյա դասընթաց (փետրվարի 16-18)
Կանանց ռեսուրսային կենտրոնը վերսկսում է կանանց իրավունքների եռօրյա դասընթացը։ Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝ •մարդու իրավունքներ •ֆեմինիզմ •գենդեր •գենդերային բռնություն •սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք •կանայք, խաղաղաշինություն և անվտանգություն: Դասընթացն անվճար է, և բոլոր հանդիպումներին մասնակցելուց հետո տրվում է մասնակցության վկայական։ Նախատեսվում է, որ բոլոր հանդիպումներին մասնակցած անձինք դասընթացի ավարտից հետո խմբերով կամ անհատապես կզարգացնեն իրենց գաղափարները և մենթորների ու...
Աշխատանքի հնարավորություն ԿՌԿ֊ում. գործադիր տնօրենի օգնական
Պաշտոնը՝ գործադիր տնօրենի օգնական Աշխատաժամանակ՝ շաբաթական 30 ժամ Աշխատանքի սկիզբը՝ փետրվարի 15 Վայրը՝ ք․ Երևան Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն Աշխատանքի նկարագրություն Կանանց ռեսուրսային կենտրոնը փնտրում է փորձառու և նախաձեռնող անձի՝ գործադիր տնօրենի օգնականի թափուր հաստիքը համալրելու համար: Գործադիր տնօրենի օգնականի պարտականությունն է աջակցել գործադիր տնօրենին իր վարչական գործառույթները կատարելիս՝ ապահովելով կազմակերպության ռազմավարական նպատակների իրականացումը: Գործադիր տնօրենի օգնականը պետք է լինի կազմակերպված, աշխատանքային...
ԿՌԿ կիսամյակային ամփոփաթերթ (օգոստոս-դեկտեմբեր, 2023թ.)
Ֆեմինիստական ակտիվիստական տարածք 2023թ․ օգոստոս֊դեկտեմբեր ամիսների ընթացքում Կանանց ռեսուրսային կենտրոնի Ֆեմինիստական ապահով տարածքը հյուրընկալել է բազմաթիվ միջոցառումներ և ծառայություններ է մատուցել ավելի քան 200 անհատի: Սեպտեմբերի 1-3-ը կազմակերպեցինք մեր երկրորդ ամենամյա Կանանց իրավունքների դասընթացը, որին մասնակցելու 81 հայտ էինք ստացել, որոնցից ընտրվեցին 29-ը: Եռօրյա դասընթացից հետո մասնակիցներին հնարավորություն տրվեց ներկայացնելու համայնքի զարգացման ծրագրեր՝ հիմնված քննարկված...
Փոքր դրամաշնորհ Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկների հետ աշխատող տեղական ՔՀԿ-ների համար (Սոցիալ-հոգեբանական աջակցություն)
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում կանանց կայուն քաղաքացիական հասարակության կազմակերպմանը բազմակի ճգնաժամերի համատեքստում» ծրագրի շրջանակներում հայտարարում է ենթադրամաշնորհների բաց կանչ: Կանչը ՀՀ-ում գործող կանանց կազմակերպությունների կամ գենդերային հավասարության և կանանց իրավունքերով զբաղվող կազմակերպությունների համար է: Դրամաշնորհի նպատակն է ուժեղացնել, աջակցել Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին, նպաստելնրանց տնտեսական հզորացմանը և մասնակցությանը...
Փոքր դրամաշնորհ Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկների հետ աշխատող տեղական ՔՀԿ-ների համար (Տնտեսական հզորացում)
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում կանանց կայուն քաղաքացիական հասարակության կազմակերպմանը բազմակի ճգնաժամերի համատեքստում» ծրագրի շրջանակներում հայտարարում է ենթադրամաշնորհների բաց կանչ: Կանչը ՀՀ-ում գործող կանանց կազմակերպությունների կամ գենդերային հավասարության և կանանց իրավունքերով զբաղվող կազմակերպությունների համար է: Դրամաշնորհի նպատակն է ուժեղացնել, աջակցել Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին,...
«Աշխատանքում սեռական ոտնձգության արգելքի նկատմամբ պետական վերահսկողություն»․ հանդիպում
ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի համաձայն՝ ի թիվս այլ կարգավորումների, օրենսգրքում ամրագրվեցին նաև աշխատավայրում սեռական ոտնձգությունների սահմանումը, արգելքը և այլ հարակից կարգավորումներ: Այս փոփոխությունները տեղ գտան նախագծում մեր և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ ջանքերով: Օրենքի ուժի մեջ մտնելուն ընդառաջ՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ֊ն «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ հետ համատեղ...
Անվճար վերապատրաստման դասընթացներ ընտանեկան բժիշկների և մանկաբարձ-գինեկոլոգների համար
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է «Կանանց տարբեր խմբերի վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի իրացումն ու ոչ խտրական մոտեցման կիրարկումը բուժաշխատողների կողմից» վերապատրաստման երկօրյա դասընթացներ՝ առկա ձևաչափով, ընտանեկան բժիշկների և մանկաբարձ-գինեկոլոգների համար, որի արդյունքում բուժաշխատողները կստանան ՇՄԶ 6 տեսական անվճար կրեդիտներ: Դասընթացի ընթացքում մասնակիցները կքննարկեն հետևյալ թեմաները՝ Անձի վերարտադրողական առողջության իրավունքը, որոնք ներառում են պացիենտների խտրականությունից...
Այսուհետ սեռական ոտնձգությունն աշխատավայրում արգելված է օրենքով
2023թ․ մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունները վերջին երկու տարիների ընթացքում ակտիվ աշխատել են որոշում կայացնողների հետ՝ ջատագովելով աշխատավայրում սեռական ոտնձգությունների սահմանումը, արգելքն ու պաշտպանության մեխանիզմները: Ընդունված նախագծի համաձայն՝ սահմանվել են...
Ո՛չ կնատյացությանը, ո՛չ հոմոֆոբիային, ո՛չ ոստիկանական բռնությանը
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն, որպես իրավապաշտպան կազմակերպություն, իր խորը մտահոգությունն է հայտնում սույն թվականի ապրիլի 23-ի գիշերը «Պոլիգրաֆ» տեխնո ակումբի տարածքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Ականատեսների վկայություններից և հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ ոստիկանության կողմից կիրառվել է անհամաչափ ուժ. ակումբի այցելուներին պառկեցրել են գետնին և բռնի կերպով տեղափոխել ոստիկանության բաժանմունք, որտեղ ակումբի աշխատակազմն ու...