Աշխատանքի հնարավորություն ԿՌԿ֊ում. գործադիր տնօրենի օգնական

Home / Առանց բաժնի @hy / Աշխատանքի հնարավորություն ԿՌԿ֊ում. գործադիր տնօրենի օգնական
Աշխատանքի հնարավորություն ԿՌԿ֊ում. գործադիր տնօրենի օգնական

Պաշտոնը՝ գործադիր տնօրենի օգնական

Աշխատաժամանակ՝ շաբաթական 30 ժամ

Աշխատանքի սկիզբը՝ փետրվարի 15

Վայրը՝ ք․ Երևան

Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն

Աշխատանքի նկարագրություն

Կանանց ռեսուրսային կենտրոնը փնտրում է փորձառու և նախաձեռնող անձի՝ գործադիր տնօրենի օգնականի թափուր հաստիքը համալրելու համար: Գործադիր տնօրենի օգնականի պարտականությունն է աջակցել գործադիր տնօրենին իր վարչական գործառույթները կատարելիս՝ ապահովելով կազմակերպության ռազմավարական նպատակների իրականացումը: Գործադիր տնօրենի օգնականը պետք է լինի կազմակերպված, աշխատանքային միջավայրին հարմարվող և ինքնուրույն աշխատելիս տրված հանձնարարությունների կատարումը առաջնահերթող։ Այս պաշտոնում աշխատելու համար պարտադիր հմտություն է նաև ուրիշներին իրենց աշխատանքի իրականացմանը դրդելու և խրախուսելու ունակությունը:

Գործադիր տնօրենի օգնականի պարտականություններն են՝

  • Աշխատել նախագծերի և ծրագրերի պատշաճ իրականացման համար՝ գործադիր տնօրենի և կազմակերպության թիմի հետ համատեղ:
  • Աջակցել գործադիր տնօրենին ֆոնդահայթայթման և ծրագրային հաշվետվությունների կազմման հարցում:
  • Համագործակցել ողջ թիմի հետ՝ նպաստելով առկա ծրագրերի իրականացմանը։
  • Կազմակերպել և վերահսկել ժամանակացույցերը և համոզվել, որ վերջնաժամկետները պահպանվում են։
  • Արդյունավետ կերպով համակարգել թիմի ներսում, ինչպես նաև՝ գործընկերների և խորհրդատուների հետ աշխատանքները։
  • Թարմացումների մասին բանավոր և գրավոր զեկուցել գործադիր տնօրենին:
  • Կատարել անհրաժեշտ ադմինիստրատիվ և կազմակերպչական աշխատանքներ։
  • Ցուցաբերել նվիրվածություն կանանց իրավունքների և հավասարության համար աշխատելիս, պահպանել ոչ խտրական վերաբերմունք և լինել նվիրված ֆեմինիստական գաղափարախոսության սկզբունքներին:

Գործադիր տնօրենի օգնականին ներկայացվող պահանջներն ու որակավորումներն են՝

  • Բակալավրի աստիճանի կրթություն մարդու իրավունքների, կառավարման ոլորտներում։ 
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ ոչ առևտրային ոլորտում կամ սոցիալական ծրագրերում։
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն՝ բանավոր և գրավոր։
  • Ֆոնդահայթայթման աշխատանքներում փորձի առկայություն, գրագետ ծրագրեր ներկայացնելու և կազմելու հմտություններ:
  • Ծրագրային հաշվետվությունների կազմման հմտություններ:
  • Հաղորդակցման և միջանձնային հմտություններ։
  • Համակարգչային գերազանց հմտություններ, ներառյալ Microsoft Office Suite-ի հետ աշխատելու փորձ։
  • Թիմի հետ համատեղ աշխատելու կարողություն։
  • Վերջնաժամկետներին հետևելու և անհրաժեշտության դեպքում միաժամանակ տարբեր ծավալի աշխատանքներ կատարելու կարողություն:

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:

Ինչպե՞ս դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք մինչև ս./թ. հունվարի 30-ը ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով anush@womenofarmenia.org հասցեին ՝ առարկայի բաժնում նշելով «Գործադիր տնօրենի օգնական» բառակապակցությունը: Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:

Կազմակերպության մասին

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն հիմնադրվել է 2003 թ-ին և գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում: «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն ֆեմինիստական իրավապաշտպան կազամակերպություն է, որի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը, հայրիշխանական հասարակարգի կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների վերացումը: Կազմակերպությունն աշխատում է 3 հիմնական ուղղություններով՝ Կանանց և աղջիկների զորեղացում և ապահով տարածքի տրամադրում, Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք, Շահերի պաշտպանություն կանանց իրավունքների ոլորտում: Կազմակերպության մասին ավել տեղեկություն ստանալու նպատակով՝ կարող եք այցելել www.womenofarmenia.org

Leave a Reply

Your email address will not be published.