Կանանց իրավունքների ադվոկացիա

Home / Կանանց իրավունքների ադվոկացիա

Կանանց ռեսուրսային կենտրոնի ադվոկացիոն գործունեությունը ենթադրում է՝

  • կանանց տարբեր խմբերին առնչվող պետական քաղաքականությունների, օրենքների, կարգավորումների մշտադիտարկում և առկա խնդիրների բարձրաձայնում, 
  • իրավունքահեն և գենդերազգայուն մոտեցումների կիրառման ադվոկացիա՝ պետական քաղաքականությունների և օրենսդրության մշակման և իրականացման շրջանակներում:

Մեր ադվոկացիոն աշխատանքը հիմնվում է ֆեմինիստական արժեքների և մոտեցումների վրա: Ադվոկացիոն աշխատանքների համար հիմք են ծառայում կանանց տարբեր խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, ՄԻԱՎ-ով ապրող, գյուղաբնակ, ԼԲՏՔ+, եզդի, ընտանեկան և սեռական բռնության ենթարկված կանանց հետ աշխատանքի փորձը և այդ համայնքների կանանց և նրանց հետ աշխատող մասնագետների կողմից բարձրաձայնված խնդիրները:

Մենք իրականացնում ենք ադվոկացիա հետևյալ թեմաների շուրջ՝

  • գենդերային հավասարությունն,
  • գենդերային բռնություն,
  • սեռական ու վերարտադրողական առողջության և
  • կին իրավապաշտպանների

ոլորտների օրենսդրության և պետական քաղաքականության խնդիրների վերհանում և սոցիալական փոփոխություններին միտված միջոցառումների իրականացում՝ որոշում կայացնողների մակարդակում:

Մեր ադվոկացիոն աշխատանքն ընդգրկում է ազգային և միջազգային մակարդակները:

Ազգային մակարդակում կազմակերպությունն իրականացնում է ադվոկացիա՝ միտված ներպետական օրենսդրության և քաղաքականության գենդերազգայունության և իրավունքահենության ապահովմանը, որը կծառայի տարբեր խմբերի կանանց պաշտպանությանը գենդերային խտրականությունից, ինչպես նաև կերաշխավորի արժանապատիվ աշխատանքի ու վարձատրության, բռնությունից և ոտնձգություններից զերծ, որակյալ կրթության, հասանելի առողջապահության իրավունքների իրացումն առօրյա կյանքում: 

Միջազգային մակարդակում կազմակերպությունն իրականացնում է՝

  • ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին և հատուկ զեկուցողներին ստվերային զեկույցների մշակում և ջատագովություն,
  • ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների կողմից պետությանն արված առաջարկների ադվոկացիա ազգային մակարդակում,
  • Միջազգային այլ հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Եվրոպական միությունում, կանանց իրավունքների ադվոկացիա:

Միջազգային մակարդակում ադվոկացիան օգնում է մեզ ազդեցություն ունենալ որոշումներ կայացնողների վրա՝ ազգային մակարդակում:

Կազմակերպության ադվոկացիոն թիմի աշխատանքները ներառում են․

  • Իրականացնել ուսումնասիրություններ, հետազոտություններ, իրավական վերլուծություններ կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում;
  • Ներկայացնել դրանք որոշում կայացնողներին՝ ոլորտում մշակվող և իրականացվող քաղաքականություններն ու օրենքներն առավել գենդերազգայուն դարձնելու նպատակով:
  • Ազդել ներպետական օրենքների ու որոշումներ վրա ռազմավարական դատավարության միջոցով:
  • Աշխատել կանանց տարբեր խմբերի հետ և մասնակից դարձնել նրանց ադվոկացիոն աշխատանքներին:
  • Մասնակցել տարբեր աշխատանքային հանդիպումներին և ներկայացնել կանանց իրավունքների պաշտպանության, գենդերազգայուն մոտեցման կիրառման կարևորությունը որոշում կայացնողներին:
  • Ներկայացնել կանանց իրավունքների իրացումը ՀՀ-ում տարբեր միջազգային հարթակներում:

Կանանց ռեսուրսային կենտրոնն անդամակցում է՝ 

Պետական կառույցներ

  • Արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդին,
  • Առողջապահության նախարարությանը կից հասարակական խորհրդին,
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից հասարակական խորհրդին,
  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից հասարակական խորհրդին,
  • Մարդու իրավունքների ռազմավարության համակարգման խորհրդին,

Միջազգային և տեղական ցանցեր

  • Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն հարթակին,
  • Հայաստանյան գենդերային թեմատիկ  խմբին,
  • Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմին, 
  • Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությանը,
  • Մարդու իրավունքների տուն Երևանին,
  • Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիային,
  • Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիային,
  • ԱՍԹՐԱ վերարտադրողական առողջության միջազգային ցանցին: