Հակագենդերային նարատիվների, «գենդերային պատժի» և վերարտադրողական իրավունքների շուրջ մանիպուլյացիաների համապարփակ մշտադիտարկման զեկույց:
Հակագենդերային նարատիվների, «գենդերային պատժի» և վերարտադրողական իրավունքների շուրջ մանիպուլյացիաների համապարփակ մշտադիտարկման զեկույց:
Ժամանակակից հակաբեղմնավորման միջոցներից Հայաստանում տարածված են տղամարդու պահպանակները, ներարգանդային պարույրը, հորմոնային դեղահաբերը, ներարկվող հակաբեղմնավորիչները և սերմնասպան միջոցները: Հայաստանում կան ժամանակակից հակաբեղմնավորիչների նաև այլ տեսակներ, սակայն վերոթվարկվածներն առավել տարածվածն են: Առկա են նաև շտապ բեղմնականխման հաբերը: Ներարգանդային պարույրից բացի, մնացած տեսակները վաճառվում են Հայաստանի դեղատներում, հարկ է նաև նշել, որ հորմոնային հաբերը վաճառվում են միայն բժշկի դեղատոմսով:
«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ-ում յուրաքանչյուր կին ունի աբորտի իրավունք. աբորտը մինչև 11 շաբաթական 7 օր հղիության ժամկետը կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն: Հղիության 12 շաբաթականից մինչև 22 շաբաթական ժամկետը կնոջ համաձայնությամբ աբորտ կատարվում է բացառապես բժշկական կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում, որոնց ցանկը հաստատված է ՀՀ Կառավարության որոշմամբ: Հղիության արհեստական ընդհատման սոցիալական ցուցումներն են՝ հղիության ընթացքում ամուսնու մահը, կնոջ կամ ամուսնու՝ օրենքով սահմանված կարգով նշանակված պատիժն ազատազրկման վայրում կրելը, հղիության ընթացքում օրենքով սահմանված կարգով ամուսնալուծությունը և հղիությունը` բռնաբարության արդյունքում:
Զեկույցն առաջարկում է ամբողջ Եվրոպայում աբորտի օրենսդրության և քաղաքականության քննադատական ուսումնասիրություն և տարածաշրջանում աբորտը կարգավորող իրավական շրջանակների պատեհաժամ վերլուծություն:
Այն տրամադրում է հստակ, տվյալահեն պատկեր, թե որտեղ են գտնվում օրենքներն ու քաղաքականությունները՝ ընդգծելով վերջին բարեփոխումները, առկա բացերը և տարածաշրջանային տեսադաշտը ձևավորող օրենսդրական միտումները: Այդպիսով, այն ծառայում է որպես կարևոր ռեսուրս՝ հասկանալու համար, թե ինչպես են օրենքներն ու կանոնակարգերը ձևավորում աբորտի խնամքի հասանելիությունն այսօր եվրոպական մայրցամաքում:
© Center for Reproductive Rights, 2025 / Վերարտադրողական իրավունքների կենտրոն, 2025
Հայաստանը վերջին տարիներին գտնվում է խորքային սոցիալ-քաղաքական և տնտեսական փոխակերպումների փուլում։ Թավշյա հեղափոխությունը (2018 թ.), Քովիդ-19 համավարակը (2019 թ.), Ղարաբաղյան երկրորդ պատերազմը (2020 թ.), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային տեղահանությունը (2023 թ.) զգալի ազդեցություն են թողել երկրի հանրային-քաղաքական կյանքի կազմակերպման և սոցիալ-տնտեսական մարտահրավերների կառավարման վրա։
Զեկույցում ներկայացված են 2025 թվականի սեպտեմբերի 8-12-ը տեղի ունեցած «Կանանց քայլարշավի» աշխատանքային խմբի դիտարկումները Կոտայքի մարզի մի շարք գյուղերում և քաղաքներում բնակվող կանանց իրավիճակի և խնդիրների վերաբերյալ: Սույն փաստաթղթի նպատակն է կառավարական ատյաններին, համայնքներին և լայն հանրությանը ծանոթացնել Կոտայքի մարզում բնակվող կանանց իրավիճակին՝ հիմք ընդունելով իրավիճակի նրանց իսկ գնահատումը:
«Կանանց քայլարշավ 2025-ի» ուսումնասիրությունը բաղկացած է երկու մասից: 1-ին մասում քննարկում ենք կանանց իրավունքների համաշխարհային և հայաստանյան իրավիճակը: 2-րդ մասում Քայլարշավի դիտարկումների հիման վրա վերլուծում ենք Կոտայքի կանանց բազմազան փորձառությունները և տեղակայում դրանք համաշխարհային օրինաչափությունների համատեքստում: Այս բաժանումն օգնում է բացահայտելու հայրիշխանության համակարգային դրսևորումները՝ գլոբալից մինչև լոկալ մակարդակ:
Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։