Հրապարակումներ

Home / Հրապարակումներ

Սույն հետազոտությունն իրականացվել է Կանանց ռեսուրսային կենտրոն հկ-ի` կողմից «Սոլիդարիթի Սենթեր» հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Հետազոտությունը հրապարակվել է 2024թ.:

Այս փաստաթուղթը պատրաստվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից 2023թ.: Այն ներառում է ՄԱԿ-ի 3 մարմինների կողմից Հայաստանին ուղղված առաջարկները` կապված կանանց իրավունքների բարելավման հետ:

Սույն զեկույցն ամփոփում է 2023 թվականի ընթացքում Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից իրականացված աշխատանքները:

2023 թվականի սեպտեմբեր ամսին արցախահայության բռնի տեղահանման արդյունքում 100,000 քաղաքացի տեղակայվեց Հայաստանում: Սույն փաստաթուղթը ներկայացնում է ժամանակավոր կացարաններում բնակություն հաստատած կանանց կարիքները:

Փաստաթուղթը պատրաստվել է 2023թ. դեկտեմբերին:

Սույն քաղաքականության փաստաթուղթը պատրաստվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ֊ի կողմից: Այս փաստաթուղթը նախատեսված է պետական քաղաքականություն և օրենսդրություն մշակողների, այս խնդրի շուրջ ադվոկացիա իրականացնող կառույցների և լայն հանրության համար: Փաստաթղթի մշակման համար հիմք են ծառայել աշխատավայրում սեռական ոտնձգությունների մասին կանանց իրական պատմությունները և հանրային հարցումը:

Փաստաթուղթը պատրաստվել է 2023թ.:

Սույն հետազոտությունը նախատեսված է պետական քաղաքականություն և օրենսդրություն մշակողների, այս խնդրի շուրջ ադվոկացիա իրականացնող կառույցների և լայն հանրության համար: Առաջին բաժինը՝ ֆեմինիստական գրականության վերլուծությունը, իրականացվել է ԿՌԿ-ի կողմից, իսկ երկրորդը՝ հետազոտական մասը, պատվիրակվել է անկախ հետազոտողի:

Հետազոտությունն իրականացվել է 2022թ.:

Սույն փաստաթուղթը պատրաստվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի կողմից և ներկայացնում է ԿՌԿ 2022 թվականի գործունեության ամփոփումը՝ ըստ համապատասխան թիմերի:

Փաստաթուղթը հրապարակվել է 2023թ.:

Սույն փաստաթերթը պատրաստվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի Շահերի պաշտպանության և քաղաքականության մշակման թիմի կողմից: Այն նախատեսված է պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար, որոնք իրականացնում են այս ոլորտում շահապաշտպան գործունեություն, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնություններ: Փաստաթերթի հիմքում դրված է իրավունքահեն և փաստերի վրա հիմնված մոտեցումը:

Փաստաթերթը մշակվել է 2023թ.:

Սույն փաստաթերթը պատրաստվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի Շահերի պաշտպանության և քաղաքականության մշակման թիմի կողմից: Այն նախատեսված է պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար, որոնք իրականացնում են այս ոլորտում շահապաշտպան գործունեություն, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնություններ: Փաստաթերթի հիմքում դրված է իրավունքահեն և փաստերի վրա հիմնված մոտեցումը:

Փաստաթերթը մշակվել է 2023թ.:

Սույն փաստաթերթը պատրաստվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի Շահերի պաշտպանության և քաղաքականության մշակման թիմի կողմից: Այն նախատեսված է պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար, որոնք իրականացնում են այս ոլորտում շահապաշտպան գործունեություն, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնություններ: Փաստաթերթի հիմքում դրված է իրավունքահեն և փաստերի վրա հիմնված մոտեցումը:

Փաստաթերթը մշակվել է 2023թ.:

Այս փաստաթուղթը նախատեսված է պետական քաղաքականություն և օրենսդրություն մշակողների, այս խնդրի շուրջ ադվոկացիա իրականացնող կառույցների և լայն հանրության համար: Փաստաթղթի մշակման համար հիմք է ծառայել աշխատավայրում սեռական ոտնձգությունների մասին կանանց իրական պատմությունները և հանրային հարցումը:

Փաստաթուղթը մշակվել է 2023թ.:

Սույն զեկույցը ներառում է աշխատավայրում սեռական ոտնձգությունների վերաբերյալ հետազոտության արդյունքների վերլուծությունը: Հայաստանում այս հիմնախնդիրը քիչ ուսումնասիրված թեմաներից է: Հայ հասարակությունում պիտակավորվում և կասկածի տակ են դրվում կանանց մասնագիտական հաջողությունները, պաշտպանված չեն ոտնձգության ենթարկված անձանց իրավունքները, ավելին, մինչև օրս ՀՀ օրենսդրությամբ ամրագրված չէ, թե ինչ է սեռական ոտնձգությունը: Մինչդեռ, սեռական ոտնձգությունն աշխատավայրում խոչընդոտում է աշխատակիցների հավասարությանն ու մասնագիտական առաջխաղացմանը, վտանգում նրանց անձնական անձեռնմխելիությունը:

Զեկույցը մշակվել է 2022թ.:

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ի «Վերարտադրողական իրավունքների շահերի պաշտպանության ցանցը» պատրաստել է «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների հասանելիությունը կանանց տարբեր խմբերի համար. խոչընդոտները և մարտահրավերները» թեմայով համապարփակ զեկույց, որն անդրադառնում է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կարգավորումներին և դրանց հասանելիությունը կանանց տարբեր խմբերի շրջանում:

Զեկույցը մշակվել է 2022թ.:

­Սույն քա­ղա­քա­կա­նութ­յան փաս­տաթղ­թի նպա­տակն է հա­կա­բեղմ­նա­վո­րիչ մե­թոդնե­րի հա­սա­նե­լիութ­յան ի­րա­վուն­քի վե­րաբեր­յալ ներ­կա­յաց­նել մի­ջազ­գա­յին ի­րավա­կան կար­գա­վո­րում­նե­րը, չա­փո­րո­շիչնե­րը եւ ­փոր­ձը։ Սույն փաս­տա­թուղ­թը նա­խա­տես­ված է պե­տա­կան գե­րա­տես­չութ­յուն­նե­րի եւ ­քաղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան ներ­կայա­ցու­ցիչ­նե­րի հա­մար, ո­րոնք ի­րա­կա­նացնում են այս ո­լոր­տում ադ­վո­կա­ցիոն գործու­նեութ­յուն, այդ թվում՝ օ­րենսդ­րա­կան նա­խա­ձեռ­նութ­յուն­ներ: ­Փաս­տաթղ­թի հիմքում դրված է ի­րա­վուն­քա­հեն եւ ­փաս­տերի վրա հիմն­ված մո­տե­ցու­մը:

Փաստաթուղթը մշակվել է 2022թ.:

Փաստաթուղթը մշակվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի համատեղ ջանքերով 2022թ.:

Այս հետազոտությունը հայերեն հրատարակություն է, որը պատրաստել է «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Հետազոտության իրականացումը պատվիրակել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակում։ «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ.) ծրագիրն իրականացնում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Սույն քաղաքականության փաստաթղթի նպատակն է ճգնաժամային իրավիճակներում կանանց վերարտադրողական առողջության պահպանման խնդիրների նկատմամբ ուշադրության հրավիրումը։

Սույն փաստաթուղթը մշակվել է 2021թ.:

Սույն հե­տա­զո­տութ­յու­նը գրվել է՝ հիմն­վե­լով ֆե­մի­նիս­տա­կան և պ­րո­չոյս ար­ժեք­նե­րի վրա: Հե­տա­զո­տութ­յան նպա­տակն է տե­ղայ­նաց­նել հայ կա­նանց վե­րար­տադ­րո­ղա­կան ի­րա­վունք­ներն ու ա­ռող­ջութ­յու­նը ա­վե­լի մեծ՝ պե­տա­կան ու քա­ղա­քա­կան շա­հե­րի հա­մատեքս­տում, տես­նել, թե ինչ­պես են հայ կա­նայք և ն­րանց մար­մին­նե­րը քա­ղա­քա­կա­նացվել և ծա­ռա­յել հա­նուն ա­վե­լի բարձր շահ հա­մար­վող հայ­րե­նի­քի և պե­տութ­յան տարբեր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում և սո­ցիալ-տնտե­սա­կան տար­բեր քա­ղա­քա­կա­նութ­յուն­ներ վա­րող իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից:

Հետազոտությունն իրականացվել է 2021թ.:

Սույն քաղաքականության փաստաթղթի նպատակն է հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունքի վերաբերյալ միջազգային իրավական կարգավորումների, չափորոշիչների և փորձի ներկայացումը և աբորտի հասանելիության իրավունքի սահմանափակմանն ուղղված նախաձեռնությունների համար հակափաստարկների ներկայացումը։

Փաստաթուղթը մշակվել է 2021թ.:

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել պետության, միջազգային կազմակերպությունների և տեղական հասարակական կազմակերպությունների արձագանքն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ տեղահանված արցախցի կանանց ու աղջիկների վերարտադրողական առողջության կարիքներին պատերազմական և հետպատերազմական շրջանում:

Հետազոտությունն իրականացվել է 2021թ.:

Սույն զեկույցը մշակվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված «Վերարտադրողական առողջության և իրավունքի հարցերով զբաղվող ցանցի» կողմից: Ցանցի անդամերը տարբեր ոլորտներում կանանց վերարտադրողական առողջության և իրավունքի հարցերով զբաղվող իրավապաշտպաններ և համապատասխան ոլորտի մասնագետներ են:

Զեկույցը մշակվել է 2021թ.:

Զեկույցում ներկայացված է 2019-2021թթ. ընթացքում իրականացված բժիշկների վերապատրաստման արդյունքների վերլուծությունը:

Այս գրքույկի նպատակն է հանրությանը ծանոթացնել, թե ինչ հիմնախնդիրների են բախվում կանայք վերարտադրողական առողջության պահպանման և վերարտադրողական իրավունքի իրացման շրջանակներում, այդ թվում վերարտադրողական ծառայություններ ստանալիս:

Գրքույկը կազմվել է 2020թ.:

Ձեռնարկի նպատակն է ներկայացնել բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները բժշկական սպասարկում իրականացնելիս, ինչպես նաև բարձրացնել տեղեկատվության մակարդակը:

Ձեռնարկը պատրաստվել է 2020թ.:

Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է 2020թ. Արցախյան պատերազմի և հետպատերազմական շրջանի ազդեցությունը կանանց հիմնարար իրավունքների վրա:

Բարոյականության և սեռականության հիմնախնդիրները մեզնում քիչ ուսումնասիրվածներից են: Այդ անտարբերությունը որոշ առումով գալիս է խորհրդային ժամանակներից:

Ուսումնասիրությունն իրականացվել է 2019թ.:

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել հղիության արհեստական ընդհատումների (ՀԱԸ, աբորտի) ընդհանուր գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները Հայաստանի տարբեր բուժհաստատություններում:

Հետազոտությունն իրականացվել է 2018թ.:

Հետազոտությունը հիմնված է խորին հարցազրույցների մեթոդի վրա 21 ուսուցիչների հետ, ովքեր դասավանդում են ԱԱ դասաժամը Արմավիր, Գյումրի, Եղեգնաձոր, Երևան, Ջերմուկ, Վայք և Վանաձոր քաղաքներում և Առինջ համայնքում:

Հետազոտությունն իրականացվել է 2018թ.:

Սույն զեկույցը մշակվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված «Վերարտադրողական առողջության և իրավունքի հարցերով զբաղվող ցանցի» կողմից 2018թ.:

Հետազոտության նպատակն է կառավարական ատյաններին, որոշում կայացնողներին և լայն հանրությանը ծանոթացնել դեռահասների սեռականությանն առնչվող ծնողների պատկերացումներին, ինչպես նաև քննարկման առարկա դարձնել համապարփակ սեռական կրթության ներդրման հնարավորությունները ՀՀ կրթական համակարգում:

Հետազոտությունն իրականացվել է 2017թ.:

Սույն ուղեցույցը նախատեսված է սոցիալական աշխատանքի և հոգեբանության բաժիններում սովորող ուսանողների, ոլորտում աշխատող մասնագետների համար:

Այս փաստաթուղթը մշակվել է 2016թ.:

Գր­քում անդ­րա­դարձ է կա­տար­վում գեն­դե­րա­յին խտրա­կա­նության դրսևո­րում­նե­րին տար­բեր մա­կար­դակ­նե­րում և բնա­գա­վառնե­րում: Ժողովածուն նվիրված է գենդերային խտրականության հիմնախնդրի դիտարկմանը քաղաքականության, մեդիայի, կրթության ոլորտներում, բանակում և ամուսնության ինստիտուտի շրջանակներում:

Գիրքը լույս է տեսել 2016թ.:

Զեկույցում ներկայացված են 2016 թվականի սեպտեմբերի 19-23-ը տեղի ունեցած «Կանանց քայլարշավի» աշխատանքային խմբի դիտարկումները՝ Գեղարքունիքի մարզի մի շարք քաղաքներում և գյուղերում բնակվող կանանց իրավիճակի և խնդիրների վերաբերյալ: