Փոքր դրամաշնորհ Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկների հետ աշխատող տեղական ՔՀԿ-ների համար (Սոցիալ-հոգեբանական աջակցություն)

Home / Առանց բաժնի @hy / Փոքր դրամաշնորհ Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկների հետ աշխատող տեղական ՔՀԿ-ների համար (Սոցիալ-հոգեբանական աջակցություն)
Փոքր դրամաշնորհ Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկների հետ աշխատող տեղական ՔՀԿ-ների համար (Սոցիալ-հոգեբանական աջակցություն)

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում կանանց կայուն քաղաքացիական հասարակության կազմակերպմանը բազմակի ճգնաժամերի համատեքստում» ծրագրի շրջանակներում հայտարարում է ենթադրամաշնորհների բաց կանչ:

Կանչը ՀՀ-ում գործող կանանց կազմակերպությունների կամ գենդերային հավասարության և կանանց իրավունքերով զբաղվող կազմակերպությունների համար է: Դրամաշնորհի նպատակն է ուժեղացնել, աջակցել Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին, նպաստել
նրանց տնտեսական հզորացմանը և մասնակցությանը հասարակական գործընթացներին:

Ծրագիրը պետք է իրականացվի 2020 թ-ից հետո Արցախից բռնի տեղահանված և ՀՀ-ում հաստատված կանանց և աղջիկների շրջանակում: Ծրագիրը կարող է ներառել թիրախային խմբի համար ապահով տարածքի ստեղծում, իրենց իրավունքների մասին իրազեկում, իրավունքների իրացման աջակցություն, սոցիալ հոգեբանական հմտությունների զարգացում, աջակցման խմբերի ստեղծում, կորուստ ունեցած կամ հոգեբանական տրավմա վերապրած անձանց համար հոգեկան առողջությանն ուղղված ծրագրեր:

Ենթադրամաշնորհի չափ՝ 2.192.500 ՀՀ դրամ
Ծրագրի ժամկետ՝ փետրվարի 1-ից ապրիլի 30-ը (1-3 ամիս)
Դիմելու վերջնաժամկետ ՝ դեկտեմբերի 20

Կազմակերպությունների չափանիշներ՝
✅Լինել ՀՀ-ում գրանցված կազմակերպություն:
✅Ունենալ տնտեսական զարգացման աշխատանքի փորձառություն պատերազմի հետևանքով տեղահանվածների հետ և/կամ <<Կանայք, խաղաղություն, անվտանգություն>> օրակարգի և/կամ խոցելի խմբերի հետ:
✅Նախապատվությունը կտրվի մարզերում աշխատող կազմակերպություններին:
✅Կազմակերպությունները պետք է առաջնորդվեն գենդերային հավասարության մոտեցումով և իրենց գործունեության մեջ զերծ լինեն խտրական մոտեցումներից:

Դիմելու համար լրացրեք ստորև ձևաթուղթը: Կընտրվեն չափանիշներին բավարարող լավագույն 5 ծրագրերը: 

Leave a Reply

Your email address will not be published.