«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ֊ն փնտրում է իրավաբան՝ կազմակերպության ադվոկացիոն աշխատանքներին միանալու համար։
Իրավաբանը ներգրավված է լինելու կանանց իրավունքների և գենդերային հավասարության ոլորտներում օրենսդրության ու քաղաքականությունների մշտադիտարկման, իրավական վերլուծության, առաջարկությունների մշակման և շահերի պաշտպանության աշխատանքներում։
Աշխատանքի պայմաններ
- Աշխատանքի տևողություն՝ 1 տարի
- Աշխատաժամանակ՝ շաբաթական 20 ժամ
- Աշխատանքի ձևաչափ՝ հեռավար, սակայն անհրաժեշտության դեպքում, իրավաբանը կմասնակցի քննարկումների, հանդիպումների և այլ միջոցառումների՝ շաբաթական 20 ժամ աշխատանքային ծանրաբեռնվածության շրջանակում։
- Վճարովի փորձաշրջան՝ առաջին 3 ամիսը։
Հիմնական պարտականություններ
- Մշտադիտարկել Կառավարության նիստերը, իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակը և Ազգային ժողովի օրենսդրական գործընթացները՝ կանանց իրավունքներին, գենդերային հավասարությանը և մարդու իրավունքներին վերաբերող նոր օրենսդրական նախաձեռնությունները բացահայտելու նպատակով,
- ուսումնասիրել և վերլուծել մշակվող և գործող օրենքների, օրենսդրական նախագծերի, ենթաօրենսդրական ակտերի, պետական ռազմավարությունների և ծրագրերի նախագծերը՝ մարդու իրավունքների և գենդերային հավասարության տեսանկյունից,
- ներկայացնել իրավական դիտարկումներ և փոփոխությունների ու լրացումների առաջարկներ,
- իրականացնել կանանց իրավունքներին վերաբերող իրավական հետազոտություններ, մասնավորապես՝
- աշխատանքային իրավունքների,
- գենդերային բռնության, ներառյալ՝ տեխնոլոգիաների կիրառմամբ,
- սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների,
- կանանց նկատմամբ խտրականության հարցերի վերաբերյալ,
- մշակել քաղաքականության համառոտագրեր (policy briefs), առաջարկությունների փաթեթներ, դիրքորոշումներ (position papers) և այլ իրավական փաստաթղթեր,
- անհրաժեշտության դեպքում, ներկայացնել մշակված առաջարկություններն ու դիրքորոշումները Կառավարության, Ազգային ժողովի, միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ֊ի մարմիններ), քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների և քննարկումների ընթացքում,
- հետևել համապատասխան օրենսդրական նախաձեռնությունների առաջընթացին և իրականացնել հետագա մշտադիտարկում ու կազմակերպության ներգրավման համար անհրաժեշտ քայլերի առաջարկում,
- անհրաժեշտության դեպքում, իրավական աջակցություն տրամադրել կազմակերպության աշխատանքներին, այդ թվում՝
- ներքին քաղաքականությունների և ընթացակարգերի մշակմանը/վերանայմանը,
- պայմանագրերի և այլ իրավական փաստաթղթերի վերանայմանը,
- կազմակերպության գործունեությանը վերաբերող այլ իրավական հարցերի լուծմանը։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Իրավագիտության մագիստրոսի աստիճան։
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ մարդու իրավունքների և/կամ կանանց իրավունքների ոլորտներում: Կանանց աշխատանքային իրավունքների, գենդերային բռնության և/կամ սեռական և վերարտադրողական իրավունքների ոլորտներում փորձը կդիտարկվի որպես առավելություն։
- ՀՀ օրենսդրության, օրենսդրական գործընթացների և իրավական ակտերի գենդերազգայուն վերլուծության կարողություն։
- Իրավական հետազոտություն իրականացնելու և իրավական աղբյուրների հետ ինքնուրույն աշխատելու կարողություն։
- Իրավական և քաղաքական փաստաթղթեր գենդերազգայուն և իրավունքահեն ձևով մշակելու կարողություն։
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն՝ իրավական և միջազգային փաստաթղթերի հետ աշխատելու, վերլուծությունները երկլեզու մշակելու համար։
- Կառավարության, Ազգային ժողովի և այլ շահագրգիռ կողմերի հետ մասնագիտական հաղորդակցվելու կարողություն։
- Ինքնուրույն և հեռավար աշխատելու կարողություն, ժամանակի արդյունավետ կառավարում և ժամկետների պահպանում։
- Մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումներին հավատարիմ լինելը:
Դիմելու կարգը.
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել՝
- Ինքնակենսագրություն (CV),
- Առնվազն 2 հետազոտություն կամ վերլուծական աշխատանք, որոնք վերաբերում են մարդու իրավունքների, կանանց իրավունքների կամ հարակից թեմաների։
Աշխատանքները կարող են լինել ինչպես հրապարակված, այնպես էլ նախկինում իրականացված մասնագիտական կամ ակադեմիական աշխատանքներ։
Դիմումները խնդրում ենք ուղարկել anna@womenofarmenia.org էլ․ հասցեին, մինչև ս․թ․ սեպտեմբերի 22֊ը ներառյալ։
Միայն նախնական ընտրության փուլը հաղթահարած թեկնածուների հետ կապ կհաստատվի հոկտեմբերի սկզբին` հարցազրույցին մասնակցելու համար։