Ֆեմինիստական ապահով տարածք և կանանց ու աղջիկների զորեղացում

Home / priorities / Ֆեմինիստական ապահով տարածք և կանանց ու աղջիկների զորեղացում
Ֆեմինիստական ապահով տարածք և կանանց ու աղջիկների զորեղացում

Կանանց ռեսուրսային կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններից է ֆեմինիստական ակտիվիզմը։ Ծավալելով ֆեմինիստ ակտիվիստական գործունեություն՝ Կանանց ռեսուրսային կենտրոնը փորձում է նպաստել ֆեմինիստական շարժման ծավալմանը և հայիշխանական համակարգի տապալմանը։ 

Մեզ համար նաև շատ կարևոր է ապահով տարածքի ստեղծումը: Այն ներառում է ոչ միայն ֆիզիկական տարածքը, որից կարելի է օգտվել սովորելու, աշխատելու, ազատ ժամանակն անցկացնելու համար, այլև այն ապահովությունը, որը կարելի է ստանալ հավասար, աջակցող, կարեկցող և քննադատությունից զերծ միջավայրում: 

Նպատակ ունենալով բարձրաձայնելու կանանց հիմնախնդիրները և նպաստելու դրանց լուծման գործընթացին՝ ԿՌԿ-ն իրականացնում է մի շարք ակցիաներ, միջոցառումներ, դասընթացներ ու քննարկումներ: