Ուղղություններ

Home / Ուղղություններ

Կանանց ռեսուրսային կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններից է ֆեմինիստական ակտիվիզմը։ Ծավալելով ֆեմինիստ ակտիվիստական գործունեություն՝ Կանանց ռեսուրսային կենտրոնը փորձում է նպաստել ֆեմինիստական շարժման ծավալմանը և հայիշխանական համակարգի տապալմանը։ Նպատակ ունենալով բարձրաձայնելու կանանց հիմնախնդիրները և նպաստելու դրանց լուծման գործընթացին՝ ԿՌԿ-ն իրականացնում է մի շարք ակցիաներ, միջոցառումներ, դասընթացներ ու քննարկումներ:

Մեզ համար նաև շատ կարևոր է ապահով տարածքի ստեղծումը: Այն ներառում է ոչ միայն ֆիզիկական տարածքը, որից կարելի է օգտվել սովորելու, աշխատելու, ազատ ժամանակն անցկացնելու համար, այլև այն ապահովությունը, որը կարելի է ստանալ հավասար, աջակցող, կարեկցող և քննադատությունից զերծ միջավայրում: 

Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք (ՍՎԱԻ) ծրագիրը գործում է 2008թ-ից: Նպատակն է պաշտպանել տարբեր խմբի կանանց սեռական և վերարտադրողական իրավունքերը՝ իրազեկվածության բարձրացման և ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման շնորհիվ:

ՍՎԱԻ ծրագրի շրջանակներում իրականացվում են հետևյալ գործառույթները․

  • անհատական խորհրդատվություն,
  • իրազեկում,
  • տեղեկատվական արշավներ,
  • շահերի պաշտպանություն:

Կանանց ռեսուրսային կենտրոնի ադվոկացիոն գործունեությունը ենթադրում է՝

  • կանանց տարբեր խմբերին առնչվող պետական քաղաքականությունների, օրենքների, կարգավորումների մշտադիտարկում և առկա խնդիրների բարձրաձայնում, 
  • իրավունքահեն և գենդերազգայուն մոտեցումների կիրառման ադվոկացիա՝ պետական քաղաքականությունների և օրենսդրության մշակման և իրականացման շրջանակներում:

Մեր ադվոկացիոն աշխատանքը հիմնվում է ֆեմինիստական արժեքների և մոտեցումների վրա: Ադվոկացիոն աշխատանքների համար հիմք են ծառայում կանանց տարբեր խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, ՄԻԱՎ-ով ապրող, գյուղաբնակ, ԼԲՏՔ+, եզդի, ընտանեկան և սեռական բռնության ենթարկված կանանց հետ աշխատանքի փորձը և այդ համայնքների կանանց և նրանց հետ աշխատող մասնագետների կողմից բարձրաձայնված խնդիրները:

Մենք իրականացնում ենք ադվոկացիա հետևյալ թեմաների շուրջ՝

  • գենդերային հավասարությունն,
  • գենդերային բռնություն,
  • սեռական ու վերարտադրողական առողջության և
  • կին իրավապաշտպանների

ոլորտների օրենսդրության և պետական քաղաքականության խնդիրների վերհանում և սոցիալական փոփոխություններին միտված միջոցառումների իրականացում՝ որոշում կայացնողների մակարդակում: