Անվճար վերապատրաստման դասընթացներ ընտանեկան բժիշկների և մանկաբարձ-գինեկոլոգների համար

Home / Առանց բաժնի @hy / Անվճար վերապատրաստման դասընթացներ ընտանեկան բժիշկների և մանկաբարձ-գինեկոլոգների համար

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է «Կանանց տարբեր խմբերի վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի իրացումն ու ոչ խտրական մոտեցման կիրարկումը բուժաշխատողների կողմից» վերապատրաստման երկօրյա դասընթացներ՝ առկա ձևաչափով, ընտանեկան բժիշկների և մանկաբարձ-գինեկոլոգների համար, որի արդյունքում բուժաշխատողները կստանան ՇՄԶ 6 տեսական անվճար կրեդիտներ:

Դասընթացի ընթացքում մասնակիցները կքննարկեն հետևյալ թեմաները՝

✅Անձի վերարտադրողական առողջության իրավունքը, որոնք ներառում են պացիենտների խտրականությունից զերծ բուժօգնություն ստանալու իրավունքը, ինչպես նաև գաղտնիության իրավունքը:

✅Վերարտադրողական առողջության միջազգային կարգավորումները:

✅Հաղորդակցման հմտությունները վերարտադրողական առողջության ծառայություններ մատուցելիս:

✅Տարբեր խմբի կանանց վերարտադրողական առողջության հիմնախնդիրները, որոնք կիրականացվեն տարբեր դերային խաղերով և իրավիճակային պատմությունների վերլուծությամբ:

Դասընթացը կիրականացվի առողջապահության ոլորտի երկար տարիների փորձ ունեցող փորձագետ-մասնագետների կողմից:

Խրախուսվում է տարածել հայտարարությունը բուժաշխատողների շրջանում:

Դասընթացն ԱՆՎՃԱՐ Է:

Առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 24-ին, իսկ երկրորդը՝ հուլիսի 1-ին, ժամը 11:00-17:00: Դասընթացը տեղի է ունենալու մեր կենտրոնում՝ Սարյան 24/5 հասցեում:

Մասնակցելու համար գրանցվել այստեղ:

Հորդորում ենք ուշադրություն դարձնել Ձեր անձնական տվյալների ճշգրիտ լրացմանը, մասնավորապես թողնելով ճշգրիտ և գործող անձնական էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար: Գրանցվելու վերջնաժամկետը՝ հունիսի 16:

Leave a Reply

Your email address will not be published.