Խմբային հոգեբանական հանդիպումներ․ Ինքնաճանաչում և անձնային սահմաններ

Home / Առանց բաժնի @hy / Խմբային հոգեբանական հանդիպումներ․ Ինքնաճանաչում և անձնային սահմաններ
Խմբային հոգեբանական հանդիպումներ․ Ինքնաճանաչում և անձնային սահմաններ

Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է «Ինքնաճանաչում և անձնային սահմաններ» անձնային աճի հանդիպումներ։ Հոգեբանական խմբային աշխատանքը նախատեսված է կանանց, քվիր և ֆեմինիստական արժեքներ ունեցող  անձանց համար: Շարքը բաղկացած է 8-10 հաջորդական հանդիպումներից՝ շաբաթական մեկ անգամ՝ 2 ժամ տևողությամբ: Հանդիպումները տեղի կունենա յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 18։00- 20։00։

Խմբային հանդիպումները  ուղղված են

  •  ինքնաճանաչման, ինքնաընդունմանը,
  •  անձնային սահմաններին և կոնֆլիկտային հարաբերությունների վերակառուցմանը (միջանձնային, ներանձնային),
  •  ինքնախնամքին և անձի բարեկեցության ստեղծմանը։ 

Հանդիպումները կվարեն կենտրոնի հոգեբաններ Լուսինե Ղարիբյանը և Վիկտորյա Ծատուրյանը։ Նախքան դրանց սկսվելը, մասնակիցները կանցնեն նախնական զրույց մասնագետների հետ՝ դուրս բերելու հիմնախնդիրները, կարիքները, որոնց շուրջ իրականցվելու են խմբային հանդիպումները։ 

Մասնակցությունը անվճար է։ Մասնակցելու համար լրացրեք այս ձևաթուղթը:

Leave a Reply

Your email address will not be published.