Մարմնի դրական ընկալում(body positivity). երկօրյա դասընթաց

Home / Առանց բաժնի @hy / Մարմնի դրական ընկալում(body positivity). երկօրյա դասընթաց
Մարմնի դրական ընկալում(body positivity). երկօրյա դասընթաց

Մարտի 4-ին և 5-ին, ժամը 17:00-18:30-ը Կանանց ռեսուրսային կենտրոնում տեղի կունենա երկօրյա տեղեկատվական դասընթաց՝ նվիրված մարմնի դրական ընկալմանը: Դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները․

✅Բոդիշեյմինգը և դրա սոցիալ-մշակութային արմատները,

✅Մարմնի դրական ընկալումը (body positivity) որպես բոդիշեյմինգի դեմ հնարավոր պայքար,

✅Հասարակության մեջ երիտասարդ աղջիկների ու կանանց հանդեպ տարածված քննադատությունը:

Դասընթացի նպատակն է մասնակիցներին տալ անհրաժեշտ տեղեկություն՝ հասկանալու այնպիսի խնդիրների հիմնապատճառները, ինչպիսիք են բոդիշեյմինգը և հասարակության մեջ երիտասարդ աղջիկների ու կանանց հանդեպ առկա քննադատությունը, և ուղղորդել նրանց խնդիրների լուծեման համար քայլեր ձեռնարկելու։
Դասընթացը կվարի Շուշան Հովհաննիսյանը, որը հմտացած է գենդերային հավասարության, ֆեմինիզմի, բուլլինգի կանխարգելման, դրական մասկուլինության և նմանատիպ թեմաներում: 

Դասընթացը նախատեսված է 14-18տ․ դեռահաս աղջիկների համար (ծնողի գրավոր համաձայնությամբ): Մասնակցելու համար լրացրեք հետևյալ ձևաթուղթը: Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 25:

Leave a Reply

Your email address will not be published.