«Աշխատանքում սեռական ոտնձգության արգելքի նկատմամբ պետական վերահսկողություն»․ հանդիպում

Home / Առանց բաժնի @hy / «Աշխատանքում սեռական ոտնձգության արգելքի նկատմամբ պետական վերահսկողություն»․ հանդիպում
«Աշխատանքում սեռական ոտնձգության արգելքի նկատմամբ պետական վերահսկողություն»․ հանդիպում

ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի համաձայն՝ ի թիվս այլ կարգավորումների, օրենսգրքում ամրագրվեցին նաև աշխատավայրում սեռական ոտնձգությունների սահմանումը, արգելքը և այլ հարակից կարգավորումներ: Այս փոփոխությունները տեղ գտան նախագծում մեր և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ ջանքերով: Օրենքի ուժի մեջ մտնելուն ընդառաջ՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ֊ն «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ հետ համատեղ կազմակերպեց աշխատանքային քննարկում՝ «Աշխատավայրում սեռական ոտնձգությունների արգելքի նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով: Այս հանդիպման նպատակն էր քննարկել պետական վերահսկողություն իրականացնող գերատեսչության, մասնավորապես՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Առողջապահական և տեսչական մարմնի, Արհմիության, Գործատուների միության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Սոլիդարիթի կենտրոնի և մեր այլ գործընկերների հետ Աշխատավայրում սեռական ոտնձգությունների արգելքի նկատմամբ պետական վերահսկողությունը և մեր միասնական աշխատանքը՝ ի բարօրություն կանանց, ովքեր տուժում են աշխատավայրում սեռական ոտնձգություններից:

Դասընթացը իրականացվում է Կանանց Ռեսուրսային Կենտրոնի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) աջակցությամբ:

Leave a Reply

Your email address will not be published.