Մարտի 7-ին, Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն կազմակերպեց «Կանանց իրավունքները բազմակի ճգնաժամերի համատեքստում. մարտահրավերներ և հնարավորություններ» կլոր սեղան-քննարկումը: Հանդիպման նպատակն էր ստեղծել երկխոսության հարթակ պետության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, որտեղ կքննարկեինք հետպատերազմական շրջանում կանանց իրավունքների շրջանում առկա մարտահրավերները, ինչպես նաև համատեղ անելիքները՝ գլոբալ անվտանգային հարցերի տեսանկյունից: Հանդիպմանը բացման խոսքով...
Author: woaadmin (ԿՌԿ / WRC)
Հանրային ուղերձ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի վերաբերյալ
Վերջին շրջանում սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում լրագրողների և բլոգերների կողմից բարձրաձայնվեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքեր, որոնք տեղի են ունեցել դպրոցներում: Ցավոք սրտի, դրանք առաջին նման դեպքերը չեն մեր երկրում․ ամեն անգամ երեխայի նկատմամբ որևէ դեպքի մասին տեղեկանալուց հետո, հանրությունը փորձում է մեղավորներ գտնել, դատապարտում է բռնության ենթարկված երեխային, երեխայի մորը, հազվադեպ՝ բռնարարին, որից հետո,...
Հիշելով ԿՌԿ-ի արխիվները․ցուցահանդես
Ամբողջ աշխարհում նոյեմբերի 29-ը նշվում է որպես կին իրավապաշտպանների միջազգային օր: Մենք ցանկանում ենք վերհիշել այն կին իրավապաշտպանների անցած ճանապարհը, ովքեր երկար տարիներ Կանանց ռեսուրսային կենտրոնի հետ միասին ակտիվ կազմակերպել և մասնակցել են տարբեր ցույցերի, ակցիաների, միջոցառումների, աշխատել են կազմակերպությունում կամ կամավորություն արել: Այս առիթով մեր տարածքում՝ Սարյան 24/5 հասցեում, կազմակերպում ենք «Կին իրավապաշտպանների օր․...
Սոլիդարություն իրանցի քույրերին
Որպես մարդու իրավունքներով զբաղվող կառույց՝ Կանանց ռեսուրսային կենտրոնը իր մտահոգությունն է հայտնում Իրանում տեղի ունեցող իրադարձությունների, խաղաղ ցուցարարների հանդեպ ճնշումների և բիրտ ուժի կիրառման վերաբերյալ՝ Իրանում կանանց պարտադիր հիջաբ կրելու օրենքի դեմ բողոքի ցույցեր իրականացնողների հանդեպ: Իրանում հիջաբ չկրելը պատժելի հանցագործություն է, որը մարդու իրավունքների դասական խախտում է: ԿՌԿ-ն խստորեն դատապարտում է իրանցի Մահսա Ամինիի...
Հոգեբանների արած աշխատանքի ամփոփում
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կենտրոնի հոգեբաններն անցկացրել են 5 թեմատիկ հանդիպում, հետևյալ թեմաներով՝ «Զայրույթ․ազդեցությունն ու նշանակությունը մեր կյանքում», «Տագնապ և վախեր», «Որո՞նք են իմ սահմանները», «Դաշտանադադար» թեմայով 2 մասից բաղկացած թեմատիկ հանդիպում՝ դաշտանադադարի բժշկական և հոգեբանական առանձնահատկությունները կնոջ կյանքում։ Ընդհանուր առմամբ՝ թեմատիկ հանդիպումներին մասնակցել է շուրջ 27 կին։ Նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել նաև արտ-թերապիայի միջոցով անձնային աճի 4 դասընթաց։...
Կանանց համար անվճար իրավաբանական խորհրդատվություն`ԿՌԿ֊ի կողմից
ԿՌԿ-ն շարունակում է անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել կանանց՝ ամուսնաընտանեկան փոխհարաբերությունների և աշխատանքային իրավունքների ոլորտում։ Խորհրդատվությունը տրամադրվում է յուրաքանչյուր երեքշաբթիից հինգշաբթի փորձառու իրավաբան Նարինե Գրիգորյանի կողմից՝ ինչպես առցանց, այնպես էլ առկա ձևաչափերով։ Խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 093 94 88 86 համարով: Գործում է նաև Viber ծառայություն: 2022թ․ հունվարից մինչև օգոստոս մեր իրավաբանը...
ՍԻԴԱ֊ի հետ համագործակցության մասին կես տարվա ամփոփում
Տարեսկզբից ԿՌԿ-ն համագործակցում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության հետ՝ իրականացնելով «Աջակցություն Հայաստանում կանանց կայուն քաղաքացիական հասարակության կազմակերպմանը բազմակի ճգնաժամերի համատեքստում» ծրագիրը։ Վերջինիս առաջին տարվա շրջանակներում ընտրվել են 8 ՔՀԿ-ներ, որոնց տրամադրվել են դրամաշնորհներ՝ աջակցելու Հայաստանում կանանց և աղջիկներին, խթանելու գենդերային հավասարության օրակարգը հետհեղափոխական և հետճգնաժամային իրավիճակում: Ընտրված ՔՀԿ-ների կարողությունները զարգացնելու նպատակով՝ Կանանց ռեսուրսային կենտրոնը ընտրել...
ԿՌԿ 2022թ. հունվար-օգոստոս ամիսների աշխատանքի ամփոփում
Ստորև ամփոփում ենք Կանանց ռեսուրսային կենտրոնի՝ 2022թ. հունվար-օգոստոս ամիսների գործունեության գլխավոր կետերը՝ համառոտ: Տարեսկզբից ԿՌԿ-ն համագործակցում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության հետ՝ իրականացնելով «Աջակցություն Հայաստանում կանանց կայուն քաղաքացիական հասարակության կազմակերպմանը բազմակի ճգնաժամերի համատեքստում» ծրագիրը։ Վերջինիս առաջին տարվա շրջանակներում ընտրվել են 8 ՔՀԿ-ներ, որոնց տրամադրվել են դրամաշնորհներ՝ աջակցելու Հայաստանում կանանց և աղջիկներին, խթանելու գենդերային հավասարության օրակարգը հետհեղափոխական և...
Աշխատանքի հնարավորություն ԿՌԿ-ում․ Ֆեմինիստական ապահով տարածքի աշխատակից
Պաշտոնը՝ «Ֆեմինիստական ապահով տարածք» ծրագրի աշխատակից Աշխատաժամանակ՝ Լրիվ դրույք Աշխատանքի սկիզբը՝ Հոկտեմբեր, 2022 Վայրը՝ Ք․ Երևան Աշխատանքի նկարագրություն Կանանց ռեսուրսային կենտրոնը փնտրում է փորձառու և նախաձեռնող աշխատակցի՝ մեր թիմի հետ համատեղ կանանց իրավունքների և գենդերային հավասարության ոլորտում կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծերում աշխատելու համար: Սույն թափուր հաստիքի թեկնածուն անմիջականորեն պատասխանատու է լինելու ծրագրի ղեկավարի կողմից տրված...
Հայտարարություն ՀՀ աշխատանքային օրենսգրքի նախագծի վերաբերյալ
21․03․2022թ․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման դրեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ այն մշակվել է ի կատարում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի...