ՍԻԴԱ֊ի հետ համագործակցության մասին կես տարվա ամփոփում

Home / Նորություններ / ՍԻԴԱ֊ի հետ համագործակցության մասին կես տարվա ամփոփում

Տարեսկզբից ԿՌԿ-ն համագործակցում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության հետ՝ իրականացնելով «Աջակցություն Հայաստանում կանանց կայուն քաղաքացիական հասարակության կազմակերպմանը բազմակի ճգնաժամերի համատեքստում» ծրագիրը։ Վերջինիս առաջին տարվա շրջանակներում ընտրվել են 8 ՔՀԿ-ներ, որոնց տրամադրվել են դրամաշնորհներ՝ աջակցելու Հայաստանում կանանց և աղջիկներին, խթանելու գենդերային հավասարության օրակարգը հետհեղափոխական և հետճգնաժամային իրավիճակում: Ընտրված ՔՀԿ-ների կարողությունները զարգացնելու նպատակով՝ Կանանց ռեսուրսային կենտրոնը ընտրել է 6 դասընթացավարների, որոնց կողմից իրականացվել են 17 դասընթացներ ՔՀԿ-ների աշխատակիցների համար: Դասընթացների թեմաներն են՝ ռազմավարական պլանավորում, ռազմավարական հաղորդակցության սկզբունքներ, աշխատանք դոնոր համայնքի հետ, ֆոնդահայթայթում, սոցիալական ներառականություն, արդյունահեն կառավարում, տեղեկատվական արշավներ, աշխատանք կառավության հետ, ադվոկացիա (շահերի պաշտպանություն), գենդերային վերլուծություն, գենդերազգայուն քաղաքանություն և այլն: Նոյեմբերի վերջին նախատեսվում է ունենալ մեծ կոնֆերանս՝ ներկայացնելու տարվա ընթացքում արված աշխատանքներն ու գրանցած արդյունքները: Ծրագիրը շարունակական բնույթ է կրում, և հետագայում այլ ՔՀԿ-ներ ևս հնարավորություն կունենան ներգրավվելու դրանում:

Leave a Reply

Your email address will not be published.