ԿՌԿ 2022թ. հունվար-օգոստոս ամիսների աշխատանքի ամփոփում

Home / Նորություններ / ԿՌԿ 2022թ. հունվար-օգոստոս ամիսների աշխատանքի ամփոփում
ԿՌԿ 2022թ. հունվար-օգոստոս ամիսների աշխատանքի ամփոփում

Ստորև ամփոփում ենք Կանանց ռեսուրսային կենտրոնի՝ 2022թ. հունվար-օգոստոս ամիսների գործունեության գլխավոր կետերը՝ համառոտ:

Տարեսկզբից ԿՌԿ-ն համագործակցում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության հետ՝ իրականացնելով «Աջակցություն Հայաստանում կանանց կայուն քաղաքացիական հասարակության կազմակերպմանը բազմակի ճգնաժամերի համատեքստում» ծրագիրը։ Վերջինիս առաջին տարվա շրջանակներում ընտրվել են 8 ՔՀԿ-ներ, որոնց տրամադրվել են դրամաշնորհներ՝ աջակցելու Հայաստանում կանանց և աղջիկներին, խթանելու գենդերային հավասարության օրակարգը հետհեղափոխական և հետճգնաժամային իրավիճակում: Ընտրված ՔՀԿ-ների կարողությունները զարգացնելու նպատակով՝ Կանանց ռեսուրսային կենտրոնը ընտրել է 6 դասընթացավարների, որոնց կողմից իրականացվել են 17 դասընթացներ ՔՀԿ-ների աշխատակիցների համար: Դասընթացների թեմաներն են՝ ռազմավարական պլանավորում, ռազմավարական հաղորդակցության սկզբունքներ, աշխատանք դոնոր համայնքի հետֆոնդահայթայթում, սոցիալական ներառականությունարդյունահեն կառավարումտեղեկատվական արշավներաշխատանք կառավության հետադվոկացիա (շահերի պաշտպանություն), գենդերային վերլուծությունգենդերազգայուն քաղաքանություն և այլն: Նոյեմբերի վերջին նախատեսվում է ունենալ մեծ կոնֆերանս՝ ներկայացնելու տարվա ընթացքում արված աշխատանքներն ու գրանցած արդյունքները: Ծրագիրը շարունակական բնույթ է կրում, և հետագայում այլ ՔՀԿ-ներ ևս հնարավորություն կունենան ներգրավվելու դրանում:

Կանանց ռեսուրսային կենտրոնի ֆեմինիստական ապահով տարածքը այսուհետ բաց է բոլորի համար: Երկուշաբթիից ուրբաթ՝ բացի չորեքշաբթի օրերից, 14:00-ից 19:00-ը կարող եք գալ սովորելու, աշխատելու, հանգստանալու առօրյա աղմուկից, կարդալու ֆեմինիստական գրականություն, ինչպես նաև՝ ծանոթանալու և շփվելու: Մեր հասցեն՝ Սարյան 24/5։ Մեր ֆեմինիստական տարածքում նաև հաճախ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ ֆեմինիստական քննարկումներդասընթացներֆիլմի դիտումներհանդիպումներ հոգեբանի և իրավաբանի հետ: Այս տարվա առաջին ֆեմինիստական քննարկումը էկոֆեմինիզմի մասին էր: Խոսնակի՝ Արփինե Գալֆայանի հետ քննարկեցինք էկոֆեմինիզմի տեսակները, ազդեցությունն ու օրինակները ներկայիս աշխարհում:

Որպես ապաքինման և ինքնօգնության փորձ՝ անցկացրել ենք ֆորում թատրոնի հանդիպումներ: Ֆորում թատրոնը «ճնշվածների թատրոն է», օգնում է մարդկանց վերհանել տարբեր կոնֆլիկտներ, աշխատել դրանց հետ, մյուսների օգնությամբ գտնել լուծումներ դրանց համար: 

Սույն թվականի փետրվար-հունիս ամիսների ընթացքում կենտրոնի Սեռական և վերարտադրողական առողջության և իրավունք ծրագրի շրջանակներում կազմակերպվել են 3 խումբ երկօրյա վերապատրաստման դասընթացներ Արարատի, Սյունիքի և Տավուշի մարզերի մանկաբարձ-գինեկոլոգների և ընտանեկան բժիշկների համար՝ «Տարբեր խմբի կանանց վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի իրացումն ու ոչ խտրական մոտեցման սկզբունքները բուժաշխատողների կողմից» թեմայով: Հիշեցնենք, որ դասընթացը հավաստագրված է Առողջապահության նախարարության կողմից, որի արդյունքում բուժաշխատողները հնարավորություն ունեն դասընթացի ավարտին ստանալու 6 ՇՄԶ/շարունակական մասնագիտական զարգացում/ տեսական կրեդիտներ, որոնք անհրաժեշտ են իրենց մասնագիտական գործունեությունը շարունակելու համար: Դասընթացի մասնակիցների քանակը եղել է 131: Մանրամասները՝ այստեղ։

Մայիսի 20-22-ը տեղի ունեցավ Կանանց իրավունքների եռօրյա դասընթաց: Երեք օրերի ընթացքում մասնակիցները ծանոթացան հետևյալ թեմաներին՝ մարդու իրավունքներ, ֆեմինիզմ, գենդեր, գենդերային հիմքով բռնություն, սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք, կանայք, խաղաղաշինություն, անվտանգություն: Դասընթացի նպատակն էր մարդկանց տալ գիտելիքներ և գործիքներ ադվոկացիոն գործունեության համար, որից հետո նրանք հնարավորություն ունեցան դիմելու փոքր դրամաշնորհային ծրագրերի: Ներկայումս դասընթացի արդյունքում առաջացած 4 ծրագիր իրականացման փուլում են:

Հունիսի 17-ին «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակներում իրականացրինք «Գենդերային հիմքով բռնությունը ազատությունից զրկված կանանց նկատմամբ․ հիմնախնդրի ուսումնասիրումը հայաստանյան համատեքստում» հետազոտության ներկայացում: Հետազոտությունը պատրաստվել է «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն»-ի կողմից: Միջոցառմանը մասնակցեցին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, իրավապաշտպաններ, կառավարության ներկայացուցիչներ, հոգեբուժական կազմակերպությունների և քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչներ:

Հետազոտությունը կարող եք գտնել այստեղ:

Շահերի պաշտպանության թիմը շարունակում է իր աշխատանքները ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման դրված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ՝ այն առավել գենդերազգայուն դարձնելու ուղղությամբ: Այս ուղղությամբ տարվող թիմի աշխատանքները ներառում են՝ առաջարկների փաթեթի մշակում (հասանելի է այստեղ), փաթեթի ներկայացում որոշում կայացնողներին, մասնավորապես՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին, քաղաքացիական հասարակության շուրջ 50 կառույցների կոչը Կառավարությանը և Ազգային ժողովին՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը դարձնելու առավել գենդերազգայուն: Այս աշխատանքներին զուգահեռ՝ թիմն իրականացրել է նաև առցանց ուսումնասիրություն Հայաստանում աշխատավայրում սեռական ոտնձգությունների վերաբերյալ, որը կօգնի տարվող աշխատանքներն առավել փաստահեն դարձնել, ինչպես նաև բարձրաձայնել կանանց պատմությունները: Ուսումնասիրության տվյալները հասանելի կլինեն սեպտեմբերին: Կենտրոնը նաև մեկնարկել է տեղեկատվական արշավ թեմայի վերաբերյալ։ Արշավի մեկնարկային հոլովակը կարող եք դիտել այստեղ։

ԿՌԿ-ն շարունակում է անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել կանանց՝ ամուսնաընտանեկան փոխհարաբերությունների և աշխատանքային իրավունքների ոլորտում։ Խորհրդատվությունը տրամադրվում է յուրաքանչյուր երեքշաբթիից հինգշաբթի փորձառու իրավաբան Նարինե Գրիգորյանի կողմից՝ ինչպես առցանց, այնպես էլ առկա ձևաչափերով։ Խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 093 94 88 86 համարով: Գործում է նաև Viber ծառայություն: 2022թ․ հունվարից մինչև օգոստոս մեր իրավաբանը անվճար խորհրդատվություն է տրամադրել շուրջ 165  կնոջ ու աղջկա։

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կենտրոնի հոգեբաններն անցկացրել են 5 թեմատիկ հանդիպում, հետևյալ թեմաներով՝ «Զայրույթ․ազդեցությունն ու նշանակությունը մեր կյանքում», «Տագնապ և վախեր», «Որո՞նք են իմ սահմանները», «Դաշտանադադար» թեմայով 2 մասից բաղկացած թեմատիկ հանդիպում՝ դաշտանադադարի բժշկական և հոգեբանական առանձնահատկությունները կնոջ կյանքում։ Ընդհանուր առմամբ՝ թեմատիկ հանդիպումներին մասնակցել է շուրջ 27 կին։ Նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել նաև արտ-թերապիայի միջոցով անձնային աճի 4 դասընթաց։ Յուրաքանչյուր խմբի հետ հանդիպումների քանակը եղել է 6-8, իսկ մասնակիցների քանակը՝ 31։ Բացի այդ՝ կենտրոնի հոգեբանները տրամադրում են անհատական հոգեբանական խորհրդատվություն՝ մասնավորապես շեշտը դնելով կին իրավապաշտպանների և ակտիվիստների բարօրության վրա։ Նշված ժամանակահատվածում տրամադրած անհատական հոգեբանական խորհրդատվությունների ծավալը կազմել է 67 ժամ:

Հուլիսի 13-ին Կանանց ռեսուրսային կենտրոնում տոնեցինք կենտրոնի հիմնադրման 19 ամյակը։ Միջոցառմանը ներկա էին այս տարիներին ԿՌԿ-ի կողքին գտնվող և մեր ճանապարհին մեզ շարունակ աջակցած մեր ընկերները։ Միասին դիտեցինք նախորդ տարի նկարահանված ֆիլմը՝ նիվրված ԿՌԿ-ի 18-ամյակին, որը պատմում է ԿՌԿ անցած ուղու մասին։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։

Leave a Reply

Your email address will not be published.