Աշխատանքի հնարավորություն ԿՌԿ-ում․ Ֆեմինիստական ապահով տարածքի աշխատակից

Home / Առանց բաժնի @hy / Աշխատանքի հնարավորություն ԿՌԿ-ում․ Ֆեմինիստական ապահով տարածքի աշխատակից

Պաշտոնը՝ «Ֆեմինիստական ապահով տարածք» ծրագրի աշխատակից

Աշխատաժամանակ՝ Լրիվ դրույք

Աշխատանքի սկիզբը՝ Հոկտեմբեր, 2022

Վայրը՝ Ք․ Երևան

Աշխատանքի նկարագրություն

Կանանց ռեսուրսային կենտրոնը փնտրում է փորձառու և նախաձեռնող աշխատակցի՝ մեր թիմի հետ համատեղ կանանց իրավունքների և գենդերային հավասարության ոլորտում կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծերում աշխատելու համար: Սույն թափուր հաստիքի թեկնածուն անմիջականորեն պատասխանատու է լինելու ծրագրի ղեկավարի կողմից տրված առաջադրանքների կատարման, գործընկերների և կազմակերպության կամավորների հետ աշխատանքների համակարգման, ինչպես նաև ծրագրի՝ ժամանակին և ըստ նախատեսված բյուջեի իրականացման համար։ «Ֆեմինիստական ապահով տարածք» ծրագրի աշխատակիցը անմիջականորեն աշխատելու է կազմակերպության կամավորների և այցելուների հետ:  Այս հաստիքի թեկնածուն պետք է լինի կազմակերպված, աշխատանքային միջավայրին արագ հարմարվող և ինքնուրույն: Այս պաշտոնում աշխատելու համար պարտադիր հմտություն է նաև նախաձեռնողականությունը և խրախուսելու ունակությունը, ինչպես նաև, կազմակերպության կամավորական համայնքին միավորելու և աջակցելու հմտությունը:

Պարտականություններն են՝

  • Աշխատել կազմակերպության կամավորների և այցելուների հետ,
  • Աջակցել և համակարգել կամավորական նախաձեռնությունները,
  • Նախաձեռնել և կազմակերպել ֆեմինիստական թեմատիկայով միջոցառումներ, քննարկումներ, ճամբարներ
  • Ընդգրկել նոր կամավորների, մշտապես թարմացնել կամավորների տվյալների բազան
  • Աշխատել նախագծերի և ծրագրերի պատշաճ իրականացման համար՝ ծրագրի ղեկավարի և կազմակերպության թիմի հետ համատեղ:Կազմակերպել և վերահսկել ժամանակացույցերը և համոզվել, որ վերջնաժամկետները պահպանվում են։
  • Արդյունավետ կերպով համակարգել թիմի ներսում, ինչպես նաև գործընկերների և խորհրդատուների հետ աշխատանքները։
  • Թարմացումների մասին բանավոր և գրավոր զեկուցել ծրագրի ղեկավարին:
  • Պլանավորել և կազմակերպել ծրագրի գործողությունների իրականացումը։
  • Կատարել անհրաժեշտ ադմինիստրատիվ առաջադրանքներ, ինչպիսիք են հետազոտությունները և էլ․ նամակագրությունը։
  • Ցուցաբերել նվիրվածություն կանանց իրավունքների և հավասարության համար աշխատելիս, պահպանել գաղտնիություն և խտրականությունից զերծ վերաբերմունքի և գենդերազգայուն եզրույթների կիրառման սկզբունքները։

Պահանջներն ու որակավորումներն են՝

  • Բակալավրի աստիճանի կրթություն մարդու իրավունքների, կառավարման,սոցիալական գիտությունների և հարակից ոլորտներում։ 
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ ոչ առևտրային ոլորտում կամ սոցիալական ծրագրերում։
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն՝ բանավոր և գրավոր։
  • Հաղորդակցման և միջանձնային հմտություններ։
  • Հնարավոր խնդիրները արագ լուծելու կարողություն։
  • Համակարգչային գերազանց հմտություններ, ներառյալ Microsoft Office-ի հետ աշխատելու փորձ։
  • Թիմի հետ աշխատելու կարողություն։
  • Կազմակերպչական հմտություններ և առաջադրանքների կատարմանը առաջնահերթություն տալու կարողություն։
  • Վերջնաժամկետներին հետևելու և անհրաժեշտ դեպքում մեծ ծավալի աշխատանք կատարելու կարողություն։
  • Ֆեմինիստական մոտեցում տարբեր խնդիրների հանդեպ, քննադատական մտածողություն, պատրաստակամություն սովորելու ֆեմինիզմին և ֆեմինիստական տեսությանն առնչվող թեմաներից:

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը։

Ինչպե՞ս դիմել

Եթե Դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով, anush@womenofarmenia.org էլ․հասցեին ՝ առարկայի մեջ նշելով «Ֆեմինիստական ապահով տարածք» ծրագրի աշխատակից»: Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով: Դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 15-ը:

Կազմակերպության մասին

Կանանց ռեսուրսային կենտրոնը (ԿՌԿ) հիմնադրվել է 2003թ․-ին և գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում: ԿՌԿ-ն ֆեմինիստական իրավապաշտպան կազամակերպություն է, որի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը, հայրիշխանական հասարակարգի կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների վերացումը: ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է հասարակության մեջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալ-մշակութային և օրենսդրական դաշտերի վրա:   

Leave a Reply

Your email address will not be published.