Սոլիդարություն իրանցի քույրերին

Home / Նորություններ / Սոլիդարություն իրանցի քույրերին
Սոլիդարություն իրանցի քույրերին

Որպես մարդու իրավունքներով զբաղվող կառույց՝ Կանանց ռեսուրսային կենտրոնը իր մտահոգությունն է հայտնում Իրանում տեղի ունեցող իրադարձությունների, խաղաղ ցուցարարների հանդեպ ճնշումների և բիրտ ուժի կիրառման վերաբերյալ՝ Իրանում կանանց պարտադիր հիջաբ կրելու օրենքի դեմ բողոքի ցույցեր իրականացնողների հանդեպ:

Իրանում հիջաբ չկրելը պատժելի հանցագործություն է, որը մարդու իրավունքների դասական խախտում է:

ԿՌԿ-ն խստորեն դատապարտում է իրանցի Մահսա Ամինիի սպանությունը, որից հետո տեղի ունեցան այս իրադարձությունները, և իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող դաժան և անհամաչափ ուժը, որի հետևանքով շուրջ 133 զոհ է գրանցվել։

Այս իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս այն անարդարությունը, անհավասարությունն ու խտրականությունը, որին դեռևս բախվում են կանայք ամբողջ աշխարհում, և փաստում այն մասին, որ այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհում կանայք դեռ վտանգի տակ են դնում իրենց կյանքը՝ պայքարելով իրենց մարմնի ինքնավարության համար, ինչն անընդունելի է։

Leave a Reply

Your email address will not be published.