«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն, որպես իրավապաշտպան կազմակերպություն, իր խորը մտահոգությունն է հայտնում սույն թվականի ապրիլի 23-ի գիշերը «Պոլիգրաֆ» տեխնո ակումբի տարածքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Ականատեսների վկայություններից և հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ ոստիկանության կողմից կիրառվել է անհամաչափ ուժ. ակումբի այցելուներին պառկեցրել են գետնին և բռնի կերպով տեղափոխել ոստիկանության բաժանմունք, որտեղ ակումբի աշխատակազմն ու...
Author: woaadmin (ԿՌԿ / WRC)
Հոգեբանական հանդիպումների շարք
Կանանց ռեսուրսային կենտրոնը սկսում է նոր խմբային հոգեբանական հանդիպումների շարք: Թրեյնինգային ծրագիրը բաղկացած է 7 հաջորդական հանդիպումներից, որոնցից յուրանքանչյուրն ուղղված է լինելու հետևյալ հիմնախնդիրներին՝ Հանդիպման ընթացքում ելնելով որոշ թեմաներից կարող են լինել հրավիրյալ մասնագետներ՝ բժիշկ, հոգեբույժ: Կարևոր է նշել, որ մասնակիցները կարող են գրանցման հայտում ավելացնել իրենց նախընտրելի թեմաները ևս, որոնց անդրադարձ կկատարվի հանդիպումների ընթացքում։...
Անվճար դասընթաց հղիների համար Կանանց ռեսուրսային կենտրոնում
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է անվճար տեղեկատվական դասընթացների շարք հղի կանանց համար: Դասընթացների շարքը բաղկացած է 6 հանդիպումներից, որոնց ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝ Դասընթացների շարքը կիրականացնի Հաննա-Մարի Ալֆատունին` մանկաբարձ, գենդերային հավասարության ջատագով: Հաննա-Մարին Ֆինլանդիայից է, որտեղ աշխատել է կանանց և ընտանիքների հետ՝ ինչպես հիվանդանոցում, այնպես էլ այլ հաստատություններում: Նա ունի 12 տարվա կլինիկական փորձ (ավելի քան...
Անձնային աճի թրեյնինգներ․ արտ-թերապիա
Կանանց ռեսուրսային կենտրոնը վերսկսում է անձնային աճի թրեյնինգները՝ արտ-թերապիայի միջոցով, այնմասնակիցների համար, ովքեր անցել են մեր առաջին թրեյնինգը։Հոգեբանական խմբային աշխատանքը նախատեսված է կանանց և աղջիկների, կին նույնականացող անձանցհամար: Թրեյնինգային ծրագիրը բաղկացած է 6-8 հաջորդական հանդիպումներից, որոնցից յուրանքանչյուրնուղղված է լինելու մասնակիցների կողմից առանձնացված խնդիրներին, ինչպես նաև կանանցիրավունքների հիմնախնդիրներին առնչվող հարցերին։ Թրեյնինգը կվարեն կենտրոնի հոգեբաններ Սիրանուշ Դավթյանը...
Աշխատանքի հնարավորություն. գործադիր տնօրենի օգնական
Պաշտոնը՝ գործադիր տնօրենի օգնական Աշխատաժամանակ՝ շաբաթական 30 ժամ Աշխատանքի սկիզբը՝ մայիս 15 Վայրը՝ ք․ Երևան Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն Աշխատանքի նկարագրություն Կանանց ռեսուրսային կենտրոնը փնտրում է փորձառու և նախաձեռնող անձի՝ գործադիր տնօրենի օգնականի թափուր հաստիքը համալրելու համար: Գործադիր տնօրենի օգնականի պարտականությունն է աջակցել գործադիր տնօրենին իր վարչական գործառույթները կատարելիս՝ ապահովելով կազմակերպության ռազմավարական նպատակների իրականացումը: Գործադիր...
«Աշխատավայրում սեռական ոտնձգության հիմնախնդիրը Հայաստանում». հետազոտության արդյունքների ներկայացում
Ապրիլի 3-ին Կանանց ռեսուրսային կենտրոնը Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղի հետ կազմակերպած միջոցառման ժամանակ ներկայացրեց «Աշխատավայրում սեռական ոտնձգության հիմնախնդիրը Հայաստանում» հետազոտության արդյունքները: Հետազոտության ներկայացմանը ներկա էին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ: Միջոցառման ընթացքում կարևորվեց պետական քաղաքականությամբ աշխատավայրում աշխատակիցների անձեռնմխելիության ու արժանապատվության պաշտպանումը, սեռական ոնտձգությունների կանխագելումն ու համապատասխան սանկցիաների...
Կարողությունների զարգացման դասընթացների երկրորդ փուլի մեկնարկ
Կանանց ռեսուրսային կենտրոնը ուրախ է հայտնել, որ երկրորդ տարին անընդմեջ մեկնարկել ենք կարողությունների զարգացմանը և ներքին կայունությանը ուղված դասընթացների շարքը կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերով աշխատող ՔՀԿ-ների համար: Մարտ ամսին կազմակերպվել է երկու դասընթաց: Առաջին դասընթացի թեման է՝ «Ռազմավարական պլանի մշակում»: Դասընթացի նպատակներն են ծանոթանալ կազմակերպության ռազմավարական պլանի մշակման անհրաժեշտությանն ու կարևորությանը, իրականացնել կազմակերպության...
Աղջիկները խոսում են.երկամսյա ծրագիր
«Աղջիկները խոսում են» երկամսյա ծրագիրը նախատեսված է 14-ից 18 տարեկան աղջիկների համար։ Ծրագրի նպատակն է աղջիկների զորեղացումը, շփման և ինքնազարգացման համար ապահով միջավայրի ստեղծումը։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան կիսվել իրենց գիտելիքներով, քննարկել հասարակությունում երիտասարդ աղջիկների դերը, խնդիրները, նպատակներն ու ձգտումները։ Ծրագիրը բաղկացած է 8 հանդիպումից, որոնց ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝ •Ինքնընկալում, ինքնագնահատական •Ֆեմինիզմ,...
Կանանց իրավունքների եռօրյա դասընթաց
Կանանց ռեսուրսային կենտրոնը վերսկսում է կանանց իրավունքների եռօրյա դասընթացը։ Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝ մարդու իրավունքներ, ֆեմինիզմ, գենդեր, գենդերային հիմքով բռնություն, սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք, կանայք, խաղաղաշինություն, անվտանգություն: Դասընթացն անվճար է, և բոլոր հանդիպումներին մասնակցելուց հետո տրվում է մասնակցության վկայական։ Նախատեսվում է, որ բոլոր հանդիպումներին մասնակցած անձինք դասընթացի ավարտից հետո խմբերով կամ անհատապես...