Հոգեբանական հանդիպումների շարք

Home / Նորություններ / Հոգեբանական հանդիպումների շարք
Հոգեբանական հանդիպումների շարք

Կանանց ռեսուրսային կենտրոնը սկսում է նոր խմբային հոգեբանական հանդիպումների շարք:

Թրեյնինգային ծրագիրը բաղկացած է 7 հաջորդական հանդիպումներից, որոնցից յուրանքանչյուրն ուղղված է լինելու հետևյալ հիմնախնդիրներին՝

  • Տագնապներ, պայմանավորված պատերազմական իրավիճակով
  • Հույզեր ու հույզերի արտահայտման առանձնահատկություններ՝ հաշվի առնելով գենդերային կարծրատիպերը
  • Առողջ և անառողջ հարաբերություններ
  • Բռնություն
  • Սեռական և վերարտադրողական առողջության հետ կապված հարցեր

Հանդիպման ընթացքում ելնելով որոշ թեմաներից կարող են լինել հրավիրյալ մասնագետներ՝ բժիշկ, հոգեբույժ:

Կարևոր է նշել, որ մասնակիցները կարող են գրանցման հայտում ավելացնել իրենց նախընտրելի թեմաները ևս, որոնց անդրադարձ կկատարվի հանդիպումների ընթացքում։

Թրեյնինգը կվարեն կենտրոնի հոգեբաններ Սիրանուշ Դավթյանը և Սեդա Բաբայանը:

Այն ԱՆՎՃԱՐ է, տեղի է ունենալու շաբաթական մեկ անգամ՝ 2 ժամ տևողությամբ:

  • Հարկ է նշել, որ մինչ թրեյնինգը սկսելը մասնակիցները կանցնեն նախնական զրույց մասնագետների հետ՝ դուրս բերելու հիմնախնդիրները, որոնց շուրջ իրականցվելու է խմբային հանդիպումները։ Գրանցվելու համար խնդրում ենք անցնել այս հղումով՝ https://docs.google.com/forms/d/1ymTwQLINeoUkZaZfac8g9qJaBhw6rH6le7mmocc7Pcw/edit

Դիմելու վերջնաժամկետը մայիսի 10-ն է:

Leave a Reply

Your email address will not be published.