Անվճար դասընթաց հղիների համար Կանանց ռեսուրսային կենտրոնում

Home / Առանց բաժնի @hy / Անվճար դասընթաց հղիների համար Կանանց ռեսուրսային կենտրոնում
Անվճար դասընթաց հղիների համար Կանանց ռեսուրսային կենտրոնում

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է անվճար տեղեկատվական դասընթացների շարք հղի կանանց համար: Դասընթացների շարքը բաղկացած է 6 հանդիպումներից, որոնց ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝

  • Կանանց սեռական և վերարտադրողական օրգանների անատոմիա և ֆիզիոլոգիա
  • Բեղմնավորում և հղիության առանձնահատկություններ
  • Սնունդ հղիության ընթացքում և ֆիզիկական վարժությունների կիրառում
  • Սեռական հարաբերություններ հղիության ընթացքում
  • Ծննդաբերություն
  • Ետծննդյան խնամք և կրծքի կերակրման առանձնահատկություններ

Դասընթացների շարքը կիրականացնի Հաննա-Մարի Ալֆատունին` մանկաբարձ, գենդերային հավասարության ջատագով: Հաննա-Մարին Ֆինլանդիայից է, որտեղ աշխատել է կանանց և ընտանիքների հետ՝ ինչպես հիվանդանոցում, այնպես էլ այլ հաստատություններում: Նա ունի 12 տարվա կլինիկական փորձ (ավելի քան 1000 ծննդաբերություն) Հելսինկիի համալսարանական հիվանդանոցի ծննդաբերության բաժանմունքում: Երկար տարիներ նաև կրթել և աջակցել է հղի կանանց և նրանց զուգընկերներին:

Դասընթացները կիրականացվեն անգլերեն լեզվով՝ հայերեն թարգմանությամբ: Դասընթացների ընթացքում կտրամադրվեն առողջ նախուտեստներ: Դասընթացների մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել ԱՅՍՏԵՂ, որից հետո Ձեզ հետ կապ կհաստատեն:

Դասընթացները կկազմակերպվեն յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի: Խնդրում ենք գրանցվեն միայն այն հղիները, ում հարմար են տվյալ օրերը: Կոնտակտային անձ՝Անուշ Պողոսյան, 094-56-56-26: Գրանցման վերջնաժամկետն է մայիսի 10-ը:

Leave a Reply

Your email address will not be published.