«Աշխատավայրում սեռական ոտնձգության հիմնախնդիրը Հայաստանում». հետազոտության արդյունքների ներկայացում

Home / Նորություններ / «Աշխատավայրում սեռական ոտնձգության հիմնախնդիրը Հայաստանում». հետազոտության արդյունքների ներկայացում
«Աշխատավայրում սեռական ոտնձգության հիմնախնդիրը Հայաստանում». հետազոտության արդյունքների ներկայացում

Ապրիլի 3-ին Կանանց ռեսուրսային կենտրոնը Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղի հետ կազմակերպած միջոցառման ժամանակ ներկայացրեց «Աշխատավայրում սեռական ոտնձգության հիմնախնդիրը Հայաստանում» հետազոտության արդյունքները: Հետազոտության ներկայացմանը ներկա էին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ: Միջոցառման ընթացքում կարևորվեց պետական քաղաքականությամբ աշխատավայրում աշխատակիցների անձեռնմխելիության ու արժանապատվության պաշտպանումը, սեռական ոնտձգությունների կանխագելումն ու համապատասխան սանկցիաների սահմանումը: 

Լիահույս ենք, որ հաջորդ շաբաթ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ կընդունվի աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը կանխարգելման և պաշտպանության մեխանիզմներ կնախատեսի աշխատավայրը ավելի արժանապատիվ դարձնելու համար: 

Ներկայացված հետազոտությունը կարող եք տեսնել այստեղ:

Իսկ դրա հիման վրա գրված քաղաքականության փաստաթուղթը՝ այստեղ:

Քննարկման վերաբերյալ մեդիայի անդրադարձը.

Leave a Reply

Your email address will not be published.