Կարողությունների զարգացման դասընթացների երկրորդ փուլի մեկնարկ

Home / Առանց բաժնի @hy / Կարողությունների զարգացման դասընթացների երկրորդ փուլի մեկնարկ
Կարողությունների զարգացման դասընթացների երկրորդ փուլի մեկնարկ

Կանանց ռեսուրսային կենտրոնը ուրախ է հայտնել, որ երկրորդ տարին անընդմեջ մեկնարկել ենք կարողությունների զարգացմանը և ներքին կայունությանը ուղված դասընթացների շարքը կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերով աշխատող ՔՀԿ-ների համար: 

Մարտ ամսին կազմակերպվել է երկու դասընթաց:

Առաջին դասընթացի թեման է՝ «Ռազմավարական պլանի մշակում»: Դասընթացի նպատակներն են ծանոթանալ կազմակերպության ռազմավարական պլանի մշակման անհրաժեշտությանն ու կարևորությանը, իրականացնել կազմակերպության վերլուծություն, զարգացնել ռազմավարական նպատակներ, մշակել ռազմավարություն կազմակերպական նպատակներին հասնելու համար:

Երկրորդ դասընթացի թեման է՝ «Ռազմավարական հաղորդակցություն»: Նպատակն է մասնակից կազմակերպություններին ծանոթացնել հաղորդակցության սկզբունքների ու գործող տեսությունների հետ, ուրվագծել հաղորդակցության գաղափար-պլանը և քննարկել գաղափարի իրագործման ռեսուրսները:

Դասընթացներն իրականացվում են Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ:

Leave a Reply

Your email address will not be published.