Աղջիկները խոսում են.երկամսյա ծրագիր

Home / Նորություններ / Աղջիկները խոսում են.երկամսյա ծրագիր
Աղջիկները խոսում են.երկամսյա ծրագիր

«Աղջիկները խոսում են» երկամսյա ծրագիրը նախատեսված է 14-ից 18 տարեկան աղջիկների համար։ Ծրագրի նպատակն է աղջիկների զորեղացումը, շփման և ինքնազարգացման համար ապահով միջավայրի ստեղծումը։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան կիսվել իրենց գիտելիքներով, քննարկել հասարակությունում երիտասարդ աղջիկների դերը, խնդիրները, նպատակներն ու ձգտումները։

Ծրագիրը բաղկացած է 8 հանդիպումից, որոնց ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝

•Ինքնընկալում, ինքնագնահատական

•Ֆեմինիզմ, ֆեմինիստական գրականություն

•Արվեստ, ֆեմինիստական և կանանց արվեստ, արվեստ և ակտիվիզմ

•Մարմնի դրական ընկալում

•Սեռական առողջություն

•Մոտիվացիա

Ծրագրի հանդիպումներն իրականացվելու են ամեն շաբաթ օր, Կանանց ռեսուրսային կենտրոնի գրասենյակում: Մարզաբնակ մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը՝ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3LtDFJw:

Մասնակիցները կընտրվեն ըստ լրացված հայտադիմումի, որից հետո կհրավիրվեն նախնական հարցազրույցի: Կապ կհաստատվի միայն այն դիմորդների հետ, ովքեր կընտրվեն հարցազրույցին մասնակցելու համար:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 7-ն է:

Հարցերի դեպքում կարող եք գրել elen@womenofarmenia.org կամ nairie@womenofarmenia.org էլ․ հասցեներին կամ զանգահարել 094 56 56 26 հեռախոսահամարով:

Leave a Reply

Your email address will not be published.