Ապրիլ ամսվա ընթացքում իրականացված դասընթացների ամփոփում

Home / Նորություններ / Ապրիլ ամսվա ընթացքում իրականացված դասընթացների ամփոփում
Ապրիլ ամսվա ընթացքում իրականացված դասընթացների ամփոփում

Ձեզ ենք ներկայացնում Կանանց ռեսուրսային կենտրոնում ապրիլ ամսվա ընթացքում իրականացված 3 դասընթացները:

Ապրիլի 4-ին և 11-ին ԿՌԿ-ում տեղի ունեցավ երկու դասընթաց՝ «Հայեցակարգային քաղաքականության մշակում» թեմայով: Դասընթացն ընդգրկում էր և՛ տեսական գիտելիքներ, և՛ գործնական վարժություններ՝ օգնելով մասնակիցներին ճիշտ պատկերացում կազմել քաղաքականության հայեցակարգի, քաղաքականության խնդիրների նույնականացման և քաղաքականության առաջարկների ձևակերպման փուլերի վերաբերյալ:

Հաջորդը «Աշխատելով կառավարության/օրենսդրի հետ» դասընթացն է, որն իրականցվեց ՔՀԿ ներկայացուցիչների համար: Դասընթացին քննարկվեց կառավարությունում և Ազգային ժողովում որոշումների ընդունման ընթացակարգը, այդ շղթայում հիմնական մարմինները, ազդեցության կետերը, ինչ հասանելի գործիքներ կարող են կիրառել ՔՀԿ-ները գործադիր և օրենսդիր մարմինների հետ աշխատելու համար:

3֊րդ դասընթացը «Սոցիալական ներառականություն» թեմայով դասընթացն էր, որի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել սոցիալական ներառականության գաղափարին և այդ գաղափարախոսությամբ կազմակերպական մշակույթի ձևավորմանը։

Դասընթացներն իրականացվում են Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ

Leave a Reply

Your email address will not be published.