Անվճար դասընթաց հղիների համար

Home / Առանց բաժնի @hy / Անվճար դասընթաց հղիների համար
Անվճար դասընթաց հղիների համար

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է անվճար տեղեկատվական դասընթացների շարք
երկրորդ/13-26 շաբաթական/ և երրորդ/27-40 շաբաթական/ եռամսյակում գտնվող հղի կանանց համար:
Դասընթացների շարքը բաղկացած է 6 հանդիպումներից, որոնց ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝

  • Կանանց սեռական և վերարտադրողական օրգանների անատոմիա և ֆիզիոլոգիա
  • Բեղմնավորում և հղիության առանձնահատկություններ
  • Սնունդ հղիության ընթացքում և ֆիզիկական վարժությունների կիրառում
  • Սեռական հարաբերություններ հղիության ընթացքում
  • Ծննդաբերություն
  • Ետծննդյան խնամք և կրծքի կերակրման առանձնահատկություններ

Դասընթացների շարքը կիրականացնի Հաննա-Մարի Ալֆատունին` մանկաբարձ, գենդերային հավասարության ջատագով: Հաննա-Մարին Ֆինլանդիայից է, որտեղ աշխատել է կանանց և ընտանիքների հետ՝ ինչպես հիվանդանոցում, այնպես էլ այլ հաստատություններում: Նա ունի 12 տարվա կլինիկական փորձ (ավելի քան 1000 ծննդաբերություն) Հելսինկիի համալսարանական հիվանդանոցի ծննդաբերության բաժանմունքում: Երկար տարիներ  նաև  կրթել և աջակցել է հղի կանանց և նրանց զուգընկերներին:

 Դասընթացները կիրականացվեն անգլերեն լեզվով՝ հայերեն թարգմանությամբ:

Դասընթացների ընթացքում կտրամադրվեն առողջ նախուտեստներ:

Դասընթացների մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:

Դասընթացները կկազմակերպվեն շաբաթական երկու անգամ:
Խնդրում ենք գրանցվեն միայն այն հղիները, ում հարմար է տվյալ ձևաչափը:
Հարցերի դեպքում զանգահարել 094-56-56-26: Գրանցման վերջնաժամկետն է մարտի 5-ը:
Դասընթացները կմեկնարկեն գրանցման վերջնաժամկետից հետո:

Leave a Reply

Your email address will not be published.