Փնտրում ենք հոգեբան

Home / Նորություններ / Փնտրում ենք հոգեբան
Փնտրում ենք հոգեբան

Պաշտոնը՝  Հոգեբան Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ (ամբողջ դրույք) Դիմելու վերջնաժամկետ ՝ նոյեմբերի 15, 2023թ․ Վայրը՝ Ք․ Երևան Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար

Հոգեբանի պարտականություններն են՝

  • Անհատական հոգեբանական խորհրդատվության իրականացում կանանց և դեռահաս աղջիկների համար,
  • Անձնային աճի խմբերի վարում, 
  • Արցախից տեղահանված կանանց հետ հոգեբանական հանդիպումների վարում՝ անհատական և խմբային ֆորմատներով,
  • Ուսուցողական դասընթացների, թեմատիկ սեմինարների իրականացում,
  • Տեղեկատվական թերթիկների պատրաստում,

Հոգեբանին ներկայացվող պահանջներն ու որակավորումներն են՝

  • Բարձրագույն կրթություն (հոգեբանի որակավորում),
  • Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Անհատական և խմբային հանդիպումներ իրականացնելու, խորհրդատվություն տրամադրելու կարողություն,
  • Ծրագրի շահագրգիռ կողմերի հետ համագործակցելու, թիմում աշխատելու կարողություն,
  • Դեռահաս աղջիկների, կանանց և խոցելի խմբերի հետ աշխատելու և շփվելու կարողություն,
  • Աշխատանքում գենդերազգայունության ցուցաբերում,
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն՝ բանավոր և գրավոր,
  • Հաղորդակցման և միջանձնային հմտություններ:
  • Նվիրվածություն կանանց իրավունքների ոլորտում աշխատելիս, գաղտնիության և ոչխտրական վերաբերմունքի պահպանում:

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:

Ինչպե՞ս դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակը՝ հայերեն լեզվով anush@womenofarmenia.org էլ․ հասցեին ՝ առարկայի մեջ նշելով «Հոգեբան» բառը:  

Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլնանցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:

Դիմելու վերջնաժամկետ ՝ նոյեմբերի 8, 2023թ․

Կազմակերպության մասին

Կանանց ռեսուրսային կենտրոնը հիմնադրվել է 2003 թ-ին և գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում: ԿՌԿ-ն ֆեմինիստական իրավապաշտպան կազամակերպություն է, որի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը, հայրիշխանական հասարակարգի կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների վերացումը: ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է հասարակության մեջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալ-մշակութային և օրենսդրական դաշտերի վրա:

Leave a Reply

Your email address will not be published.