ԿՌԿ կիսամյակային ամփոփաթերթ (հունվար-հուլիս, 2023թ.)

Home / Նորություններ / ԿՌԿ կիսամյակային ամփոփաթերթ (հունվար-հուլիս, 2023թ.)

Ֆեմինիստական ակտիվիստական տարածք

2023թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Կանանց ռեսուրսային կենտրոնի ֆեմինիստական ապահով տարածքում կազմակերպել ենք բազում միջոցառումներ և ունեցել 400-ից ավելի այց

Մարտի 6-31-ը մեր տարածքում կարելի էր այցելել «Տեսանելի անուն» խորագրով ցուցահանդեսին, որը մի տեղ էր հավաքում 3 կին նկարիչների աշխատանքներ: Արվեստի պատմության ընթացքում կանայք շատ հաճախ դիտարկվել են որպես տղամարդկանց մուսաներ և օգնականներ, բայց ոչ անհատներ և արտիստներ: Նպատակն էր տարածքը լցնել կանանց կողմից ստեղծված արվեստով: Նկարիչներն էին Անի Թադևոսյանը, Հուրի Մարգարեանը, Ամասիա Նիզիբլյանը: Ցուցահանդեսն այցելել են ավելի քան 50 արվեստասերներ:

Բացի արվեստում կանանց տեսանելիությունից՝ մեզ համար նաև կարևոր էր քաջալերել Հայաստանում գիտությամբ զբաղվող կանանց: Մարտի 28-ին, «Արևելյան գործընկերության» (ԱլԳ) և «Հայաստանում կանանց հիմնադրամի» (ՀԿՀ) հետ համատեղ, կազմակերպվել է հանդիպում երիտասարդ գիտնական-ուսանողներ Շողիկ Ղազարյանի և Հասմիկ Թորոսյանի հետ: Նպատակն էր հանդիպմանը մեծ մասամբ ներգրավել դեռահաս և երիտասարդ աղջիկների, ովքեր իրենց մասնագիտությունը ընտրելու փուլում են, և ոգևորել նրանց Շողիկի և Հասմիկի օրինակով: 

Այս տարի մարտի 8-ը՝ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ավելի նշանակալից դարձնելու համար ԿՌԿ-ի կամավորներն իրականացրել են ակցիա: Ակցիայի համար պատրաստվել են գովազդային պաստառներ, որոնց վրա տարբեր նախատոնական զեղչերի մասին տեղեկություն էր, քանի որ Հայաստանում մարտի 8-ը վերածվել է կանանց «գենդերացված» նվերներ անելու տոնի: Այդ «զեղչերի» QR կոդերը սկանավորելուց հետո մարդկանց հեռախոսների էկրաններին հայտնվում էին պաստառներ այն մասին, որ մարտի 8-ը կանանց իրավունքների միջազգային օրն է: Պոստեռները մարդկանց իրազեկում էին ընտանեկան բռնության, կանանց չվճարվող աշխատանքի և մարտի 8-ի իրական նշանակության մասին:

 

«Աղջիկները խոսում են» ծրագրի հերթական հանդիպումները սկսվել են մայիսին: 6 հանդիպումների ընթացքում 15 դեռահաս աղջիկների հետ քննարկումներ ենք ունեցել ինքնաճանաչողության, ինքնագնահատականի, մարմնի դրական ընկալման, ֆեմինիզմի, ֆեմինիստական մոտիվացիայի և շատ այլ ուրիշ թեմաների շուրջ:

Շարունակելով արտ-ակտիվիստական ծրագրերը՝ հունիս 17-18-ը Արթիկ քաղաքում կազմակերպվել է արտ-ակտիվիստական ճամբար, որի ընթացքում Արթիկ համայնքի և Շիրակի մարզի այլ բնակավայրերի երիտասարդ աղջիկների հետ սովորել ենք, թե ինչ է ֆեմինիզմը, արտ-ակտիվիզմը, միասին մշակել ենք գրաֆիտիների և զիների գաղափարներ և դրանք իրականացրել տեղում: Վարդաքար գյուղի աղջիկների պատրաստած զինը կարող եք վերցնել Կանանց ռեսուրսային կենտրոնից:

Հուլիս ամսին Կանանց ռեսուրսային կենտրոնը լի էր թեմատիկ աշխատարաններով: Մասնակիցները հնարավորություն ունեին ընտրելու, թե որ աշխատարանին են ուզում մասնակցել՝ թաֆտինգ, արտ թերապիա և արտ-ակտիվիզմ: Յուրաքանչյուր աշխատարանի 4 հանդիպումների ընթացքում մասնակիցները սովորել են ձեռագործ աշխատանքի հմտություններ, ծանոթացել արվեստի և ակտիվիզմի կապին, արվեստի միջոցով բացահայտել իրենց ներաշխարհը: Ընդհանուր բոլոր աշխատարններին մասնակցել է 20 հոգի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կանանց իրավունքների ադվոկացիա

Փետրվարի 21֊ին ԿՌԿ֊ում տեղի ունեցավ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգը Հայաստանում» հերթական խորհրդատվական հանդիպումը քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել կանանց տարբեր խմբերի մասնակցությունը Հայաստանում մարդկային անվտանգության խթանման գործին: Ապրիլի 17-ին ՀԿՀ-ի հետ համատեղ իրականացվեց հերթական խորհրդատվական հանդիպումն, այս անգամ՝ սահմանամերձ համայնքներում տեղակայված և կանանց հետ աշխատող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով սահմանամերձ բնակավայրերում ապրող կանանց կարիքները և նրանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին:

 

 

 

 

 

 

 

 

 

Մարտի 7-ին՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, ԿՌԿ-ն կազմակերպեց «Կանանց իրավունքները բազմակի ճգնաժամերի համատեքստում. մարտահրավերներ և հնարավորություններ» կլոր սեղան-քննարկումը: Հանդիպման նպատակն էր ստեղծել երկխոսության հարթակ պետության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, որտեղ կքննարկեինք հետպատերազմական շրջանում կանանց իրավունքների շրջանում առկա մարտահրավերները, ինչպես նաև համատեղ անելիքները՝ գլոբալ անվտանգային հարցերի տեսանկյունից:

 

 

 

 

 

 

 

 

 

2023թ․ մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: ԿՌԿ-ն և Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը վերջին երկու տարիների ընթացքում ակտիվ աշխատել են որոշում կայացնողների հետ՝ ջատագովելով աշխատավայրում սեռական ոտնձգությունների սահմանումը, արգելքն ու պաշտպանության մեխանիզմները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ապրիլի 3-ին ԿՌԿ-ն «Սոլիդարիթի Սենթեր» հայաստանյան մասնաճյուղի հետ կազմակերպած միջոցառման ժամանակ ներկայացրեց «Աշխատավայրում սեռական ոտնձգության հիմնախնդիրը Հայաստանում» հետազոտության արդյունքները: Հետազոտության ներկայացմանը ներկա էին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ: Միջոցառման ընթացքում կարևորվեց պետական քաղաքականությամբ աշխատավայրում աշխատակիցների անձեռնմխելիության ու արժանապատվության պաշտպանումը, սեռական ոնտձգությունների կանխագելումն ու համապատասխան սանկցիաների սահմանումը:

Ապրիլի 3-ին ԿՌԿ-ն «Սոլիդարիթի Սենթեր» հայաստանյան մասնաճյուղի հետ կազմակերպած միջոցառման ժամանակ ներկայացրեց «Աշխատավայրում սեռական ոտնձգության հիմնախնդիրը Հայաստանում» հետազոտության արդյունքները: Հետազոտության ներկայացմանը ներկա էին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ: Միջոցառման ընթացքում կարևորվեց պետական քաղաքականությամբ աշխատավայրում աշխատակիցների անձեռնմխելիության ու արժանապատվության պաշտպանումը, սեռական ոնտձգությունների կանխագելումն ու համապատասխան սանկցիաների սահմանումը:Աշխատավայրում սեռական ոտնձգությունների հարցը Հայաստանում քիչ ուսումնասիրված հարց է: Այդ իսկ պատճառով 2022թ.-ին ԿՌԿ-ն նախաձեռնեց այս թեմայով հետազոտություն: Իրականացված առցանց հարցմանը մասնակցել են 590 հոգի ՀՀ տարբեր մարզերից և Երևանից: Նրանց գերակշիռ մասը կազմում են կանայք՝ 94%, և նրանց գերակշիռ մեծամասնությունը՝ 94%-ը, մինչև 39 տարեկան է: Հարցման արդյունքները՝ այստեղ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հունիսի 26-ին ՀՀ Ազգային Ժողովն արտահերթ նիստի ժամանակ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Այս փոփոխություններով պետությունը ներդրեց կանանց կամավոր պարտադիր զինվորական ծառայությունը: Կարգավորումների խնդրային բնույթի մասին մեր մտահոգությունները հայտնել էինք դեռևս հունիսի 21-ին: Օրենքի հրատապ ընդունմանը չի նախորդել կանանց իրավունքներով զբաղվող իրավապաշտպան կառույցների հետ հանրային քննարկումը: Մեր դիրքորոշումը նախագծի վերաբերյալ՝ այստեղ:

Մենք պարբերաբար իրազեկում ենք միջազգային հանրությանը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին, որն ազդում է կանանց իրավունքների իրացման վրա: Ադրբեջանի կողմից արդեն 7 ամիս շարունակվող շրջափակումն առաջացրել է հումանիտար ճգնաժամ, մարդկային կյանքերի կորուստ չճանաչված հանրապետությունում: Մեր հայտարարություններն անգլերենով հասանելի են այստեղ:

Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունքներ

Յուրաքանչյուր տարի փետրվար ամսին նշում ենք Սեռական առողջության շաբաթը, որն այս տարի տոնվում էր փետրվարի 13-17-ին: Սա ամենամյա արշավ է, որը նպատակ ունի բարձրացնելու սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Այս տարվա կարգախոսն էր #ԱռաջնորդվիրՓաստերով, որի շրջանակներում տարբեր տեղեկատվական գրառումներ են հրապարակվել «Առողջ սեռական հարաբերություններ» թեմայի վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս ամիսների ընթացքում կազմակերպվել են հերթական վերապատրաստման երկօրյա դասընթացներ ընտանեկան բժիշկների և մանկաբարձ-գինեկոլոգների համար, որի ընթացքում բուժաշխատողների հետ զրուցել ենք տարբեր խմբի կանանց վերարտադրողական առողջության հիմնախնդիրների, ինչպես նաև բուժծառայության ընթացքում ոչ խտրական մոտեցման սկզբունքների մասին: Այս անգամ դասընթացին մասնակցել է 152 բուժաշխատող՝ տարբեր մարզերից և Երևանից:  Դասընթացը հավաստագրված է Առողջապահության նախարարության կողմից, որի արդյունքում բուժաշխատողները ստանում են անվճար 6 տեսական ՇՄԶ կրեդիտներ:

 

ԿՌԿ-ն ապրիլի 7-ին կազմակերպել էր տեղեկատվական դասընթաց «Դաշտանային ցիկլ» թեմայի շուրջ, որի ընթացքում քննարկվել են դաշտանի հետ կապված մի շարք հիմնահարցեր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մայիս-հուլիս ամիսների ընթացքում կազմակերպվել են 2 խումբ տեղեկատվական դասընթացներ հղի կանանց համար՝ մանկաբարձի կողմից, որին մասնակցել են թվով 22 հղիներ, և որի շրջանակներում ներկայացվել են հղիության և ծննդաբերության շուրջ մի շարք կարևոր թեմաներ ֆեմինիստական տեսանկյունից:

 

 

 

 

 

 

 

 

 

«Վերարտադրողական իրավունքների շահերի պաշտպանության ցանցը» ողջ կիսամյակի ընթացքում աշխատել է Կրթության և գիտության նախարարության հետ «Առողջ ապրելակերպ» ձեռնարկների վերարտադրողական առողջության բաժնում՝ իրականացնելով մի շարք բարեփոխումներ, մասնավորապես, վերանայվել են սեռական և վերարտադրողական առողջությանը վերաբերող բոլոր թեմաները և առաջարկներ են իրականացվել թեմաները առավել համապարփակ և զգայուն դարձնելու նպատակով:

Կանանց ՔՀԿ-ների կարողությունների զարգացում

2023թ.-ից ԿՌԿ-ն մեկնարկել է համագործակցություն 5 նոր կազմակերպությունների հետ, որոնց տրամադրել է ենթադրամաշնորհ կարողությունների զարգացման համար: Իրականացվել է կազմակերպությունների կարիքների գնահատում, որի հիման վրա մշակվել է դասընթացների պլան։ Մարտ-հուլիս ամիսներին ՔՀԿ-ների կարողությունները զարգացնելու նպատակով 11 թեմաներով կազմակերպվել է 15 դասընթաց: Ընդհանուր առմամբ` դասընթացներին մասնակիցների քանակը 130-ն է: Հայտարարվել է ադվոկացիոն ծրագրերի ենթադրամաշնորհների տրամադրման կանչը, որի արդյունքում 4 կազմակերպություններ ստացել են դրամաշնորհ:

 

 

 

 

 

 

 

 

 

Հոգեբանական հանդիպումներ

Փետրվարից սկսված՝ իրականցվել են անձնային աճի հանդիպումներ 5 խմբի հետ, որոնցից յուրաքանչյուրի հետ տեղի են ունեցել 6-ական հանդիպումներ։ Հանդիպումները հենված են յուրաքանչյուր խմբի սպասելիքների վրա, հիմնական թեմաները վերաբերում են ինքնավերաբերմունքին, միջանձնային հարաբերությունների առանձնահատկություններին, հույզերի, զգացմունքների արտահայտմանն ու երկրի իրավիճակի ազդեցությանը կանանց հոգեկան առողջության վրա։ Անձնային աճի խմբերին ընդհանուր առմամբ մասնակցել է 29 հոգի:

 

 

 

 

 

 

 

 

 

«Հոգեբանական տրավմայի դրսևորման առանձնահատկություններն ու տրավմայի հետ աշխատանքի առանձնահատկությունները» թեմայով տեղի են ունեցել 3 հաջորդական հանդիպումներ ԿՌԿ աշխատակիցների հետ։ Այս հանդիպումների ընթացքում մասնակիցների հետ քննարկվել են հոգեբանական տրավմայի առանձնահատկությունները, հիմնական մեխանիզմները, և օգտակար գործիքներ են տրվել տրավմատիկ փորձառություն ունեցող անձանց հետ աշխատանքում։

Անհատական հոգեբանական խորհրդատվությունները կազմել են 46 ժամ։

Անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց համար

 

Կիսամյակի ընթացքում իրավաբանական աջակցություն ստանալու նպատակով ստացել ենք մոտ 100 զանգ: Զանգերը հիմնականում Երևանից են՝ ուղղված ամուսնաընտանեկան և սեփականության հետ կապված հարցերին: 

 

 

 

 

 

 

 

Միջազգային համաժողովի մասնակցություն

 

 

Հուլիսի 17-20-ը ԿՌԿ համահիմնադիրներն ու գործադիր տնօրենը Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում մասնակցել են Women Deliver 2023 համաժողովին` նվիրված գենդերային հավասարության, ֆեմինիստական շարժման ապագայի քննարկմանը:

 

 

 

 

Մեր գործունեությանն աջակցելու համար ձեր նվիրատվությունը կարող եք անել այստեղ:

Leave a Reply

Your email address will not be published.