Աղջիկների* զորեղացման ճամբար 4

Home / Նորություններ / Աղջիկների* զորեղացման ճամբար 4
Աղջիկների* զորեղացման ճամբար 4

Ուրախ ենք հայտարարել, որ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է «Աղջիկների* զորեղացման ճամբար 4»-ը:

Ճամբարի նպատակն է զորեղացման, շփման և ինքնազարգացման համար ապահով միջավայրի ստեղծումը։ Երեք օրերը հագեցած են լինելու կանանց իրավունքների վերաբերյալ տեղեկատվությամբ, թեմատիկ խաղերով, ստեղծագործական մի շարք հետաքրքիր վարժություններով, ինչպես նաև ինքնախնամքին ուղղված վարժանքներով :

Ճամբարի ընթացքում դասընթացների և քննարկումների միջոցով անդրադառնալու ենք հետևյալ թեմաներին․
• Ֆեմինիզմ
• Մարմնի դրական ընկալում
• Սեռական առողջություն
• Առաջնորդություն և ներառականություն
• Ինքնախնամք
• Ֆեմինիստական մոտիվացիա և այլն:

Ճամբարին կարող են դիմել 18-25 տարեկան աղջիկներ* և ոչ բինար անձինք, ովքեր հետաքրքրված են վերոնշյալ թեմաներով: «Աղջիկների զորեղացման ճամբար 4»-ը տեղի կունենա օգոստոսի 4-ից 6-ը: Մասնակցությունն ամբողջությամբ անվճար է, կազմակերպությունը հոգում է նաև մարզաբնակ երիտասարդների ճանապարհածախսը:

Մասնակիցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdzDqUOtirRxsW2_H7hIqFZh1fIcbAvGNIChhSGA7QV5GWqDA/viewform

Մասնակիցները կընտրվեն ըստ լրացված հայտադիմումների: Դիմելու վերջնաժամկետը hունիսի 30-ն է: Առաջին փուլն անցած մասնակիցներին պատասխան նամակ կուղարկվի մինչև հուլիսի 9-ը, իսկ վերջնական արդյունքները պարզ կլինեն մինչև հուլիսի 17-ը:

Հարցերի դեպքում կարող եք գրել nairie@womenofarmenia.org կամ elen@womenofarmenia.org էլ․ հասցեին կամ զանգահարել 094565626 հեռախոսահամարին։

*Մեր կազմակերպությունը ապահով տարածք է ստեղծում տարբեր գենդերային ինքնություններ ունեցող անձանց համար: Մենք ընդունում ենք, որ աղջիկները տարբեր են և բազմազան․ մեր դռները բաց են տրանս, քվիր աղջիկների առաջ: Կանանց ռեսուրսային կենտրոնը նաև բաց է բինար համակարգից դուրս գտնվող յուրաքանչյուր գենդերային ինքնություն ունեցող անձանց համար: 

Leave a Reply

Your email address will not be published.