Մայիս ամսվա ընթացքում իրականացված դասընթացների ամփոփում

Home / Նորություններ / Մայիս ամսվա ընթացքում իրականացված դասընթացների ամփոփում
Մայիս ամսվա ընթացքում իրականացված դասընթացների ամփոփում

Ձեզ ենք ներկայացնում Կանանց ռեսուրսային կենտրոնում մայիս ամսվա ընթացքում իրականացված դասընթացները:

Մայիսի 11-ին և 12-ին ԿՌԿ գրասենյակում տեղի ունեցավ «Արդյունահենք կառավարում» թեմայով դասընթացը: Դասընթացն անդրադառնում էր ծրագրերի կառավարման միջազգային արդիական սկզբունքներին, մոտեցումներին ու գործիքներին։ Դասընթացին մասնակիցները ընտրված խնդիրների հիման վրա մշակեցին ծրագրային հենքեր, ներկայացվեցին արդյունքահենք կառավարման այնպիսի գործիքներ, ինչպիսիք են մոնիթիրնգի և գնահատման պլանը, ցուցիչների հետևողական դիտարկման աղյուսակը, ռիսկերի կառավարման մոտեցումներ և այլն։

Մայիսի 18-19 ԿՌԿ-ում տեղի ունեցավ «Տեղեկատվական արշավներ» դասընթացը, որի նպատակն է օգնել կազմակերպություններին մշակել և իրականացնել հաջող ծրագրեր և քարոզարշավ: Մասնակիցները սովորեցին ինչպես կիրառել նախորդ դասընթացներից ստացած գիտելիքները գործնականում և մշակել շոշափելի պլններ և ռազմավարություններ, մշակեցին գաղափարներ մարտավարության համար, որոնք կարող են սկսել անմիջապես փորձարկել:

Դասընթացներն իրականացվում են Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ

Leave a Reply

Your email address will not be published.