Category: Նորություններ

Անձնային աճի թրեյնինգներ․ արտ-թերապիա
Post

Անձնային աճի թրեյնինգներ․ արտ-թերապիա

Կանանց ռեսուրսային կենտրոնը վերսկսում է անձնային աճի թրեյնինգները՝ արտ-թերապիայի միջոցով, այնմասնակիցների համար, ովքեր անցել են մեր առաջին թրեյնինգը։Հոգեբանական խմբային աշխատանքը նախատեսված է կանանց և աղջիկների, կին նույնականացող անձանցհամար: Թրեյնինգային ծրագիրը բաղկացած է 6-8 հաջորդական հանդիպումներից, որոնցից յուրանքանչյուրնուղղված է լինելու մասնակիցների կողմից առանձնացված խնդիրներին, ինչպես նաև կանանցիրավունքների հիմնախնդիրներին առնչվող հարցերին։ Թրեյնինգը կվարեն կենտրոնի հոգեբաններ Սիրանուշ Դավթյանը...

Աշխատանքի հնարավորություն. գործադիր տնօրենի օգնական
Post

Աշխատանքի հնարավորություն. գործադիր տնօրենի օգնական

Պաշտոնը՝ գործադիր տնօրենի օգնական Աշխատաժամանակ՝ շաբաթական 30 ժամ Աշխատանքի սկիզբը՝ մայիս 15 Վայրը՝ ք․ Երևան Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն Աշխատանքի նկարագրություն Կանանց ռեսուրսային կենտրոնը փնտրում է փորձառու և նախաձեռնող անձի՝ գործադիր տնօրենի օգնականի թափուր հաստիքը համալրելու համար: Գործադիր տնօրենի օգնականի պարտականությունն է աջակցել գործադիր տնօրենին իր վարչական գործառույթները կատարելիս՝ ապահովելով կազմակերպության ռազմավարական նպատակների իրականացումը: Գործադիր...

«Աշխատավայրում սեռական ոտնձգության հիմնախնդիրը Հայաստանում». հետազոտության արդյունքների ներկայացում
Post

«Աշխատավայրում սեռական ոտնձգության հիմնախնդիրը Հայաստանում». հետազոտության արդյունքների ներկայացում

Ապրիլի 3-ին Կանանց ռեսուրսային կենտրոնը Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղի հետ կազմակերպած միջոցառման ժամանակ ներկայացրեց «Աշխատավայրում սեռական ոտնձգության հիմնախնդիրը Հայաստանում» հետազոտության արդյունքները: Հետազոտության ներկայացմանը ներկա էին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ: Միջոցառման ընթացքում կարևորվեց պետական քաղաքականությամբ աշխատավայրում աշխատակիցների անձեռնմխելիության ու արժանապատվության պաշտպանումը, սեռական ոնտձգությունների կանխագելումն ու համապատասխան սանկցիաների...

Կարողությունների զարգացման դասընթացների երկրորդ փուլի մեկնարկ
Post

Կարողությունների զարգացման դասընթացների երկրորդ փուլի մեկնարկ

Կանանց ռեսուրսային կենտրոնը ուրախ է հայտնել, որ երկրորդ տարին անընդմեջ մեկնարկել ենք կարողությունների զարգացմանը և ներքին կայունությանը ուղված դասընթացների շարքը կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերով աշխատող ՔՀԿ-ների համար:  Մարտ ամսին կազմակերպվել է երկու դասընթաց: Առաջին դասընթացի թեման է՝ «Ռազմավարական պլանի մշակում»: Դասընթացի նպատակներն են ծանոթանալ կազմակերպության ռազմավարական պլանի մշակման անհրաժեշտությանն ու կարևորությանը, իրականացնել կազմակերպության...

Աղջիկները խոսում են.երկամսյա ծրագիր
Post

Աղջիկները խոսում են.երկամսյա ծրագիր

«Աղջիկները խոսում են» երկամսյա ծրագիրը նախատեսված է 14-ից 18 տարեկան աղջիկների համար։ Ծրագրի նպատակն է աղջիկների զորեղացումը, շփման և ինքնազարգացման համար ապահով միջավայրի ստեղծումը։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան կիսվել իրենց գիտելիքներով, քննարկել հասարակությունում երիտասարդ աղջիկների դերը, խնդիրները, նպատակներն ու ձգտումները։ Ծրագիրը բաղկացած է 8 հանդիպումից, որոնց ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝ •Ինքնընկալում, ինքնագնահատական •Ֆեմինիզմ,...

Կանանց իրավունքների եռօրյա դասընթաց
Post

Կանանց իրավունքների եռօրյա դասընթաց

Կանանց ռեսուրսային կենտրոնը վերսկսում է կանանց իրավունքների եռօրյա դասընթացը։ Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝ մարդու իրավունքներ, ֆեմինիզմ, գենդեր, գենդերային հիմքով բռնություն, սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք, կանայք, խաղաղաշինություն, անվտանգություն: Դասընթացն անվճար է, և բոլոր հանդիպումներին մասնակցելուց հետո տրվում է մասնակցության վկայական։ Նախատեսվում է, որ բոլոր հանդիպումներին մասնակցած անձինք դասընթացի ավարտից հետո խմբերով կամ անհատապես...

Կանանց իրավունքները բազմակի ճգնաժամերի համատեքստում. կլոր սեղան-քննարկում
Post

Կանանց իրավունքները բազմակի ճգնաժամերի համատեքստում. կլոր սեղան-քննարկում

Մարտի 7-ին, Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն կազմակերպեց «Կանանց իրավունքները բազմակի ճգնաժամերի համատեքստում. մարտահրավերներ և հնարավորություններ» կլոր սեղան-քննարկումը:  Հանդիպման նպատակն էր ստեղծել երկխոսության հարթակ պետության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, որտեղ կքննարկեինք հետպատերազմական շրջանում կանանց իրավունքների շրջանում առկա մարտահրավերները, ինչպես նաև համատեղ անելիքները՝ գլոբալ անվտանգային հարցերի տեսանկյունից: Հանդիպմանը բացման խոսքով...

Հանրային ուղերձ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի վերաբերյալ
Post

Հանրային ուղերձ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի վերաբերյալ

Վերջին շրջանում սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում լրագրողների և բլոգերների կողմից բարձրաձայնվեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքեր, որոնք տեղի են ունեցել դպրոցներում: Ցավոք սրտի, դրանք առաջին նման դեպքերը չեն մեր երկրում․ ամեն անգամ երեխայի նկատմամբ որևէ դեպքի մասին տեղեկանալուց հետո, հանրությունը փորձում է մեղավորներ գտնել, դատապարտում է բռնության ենթարկված երեխային, երեխայի մորը, հազվադեպ՝ բռնարարին, որից հետո,...

Հիշելով ԿՌԿ-ի արխիվները․ցուցահանդես
Post

Հիշելով ԿՌԿ-ի արխիվները․ցուցահանդես

Ամբողջ աշխարհում նոյեմբերի 29-ը նշվում է որպես կին իրավապաշտպանների միջազգային օր: Մենք ցանկանում ենք վերհիշել այն կին իրավապաշտպանների անցած ճանապարհը, ովքեր երկար տարիներ Կանանց ռեսուրսային կենտրոնի հետ միասին ակտիվ կազմակերպել և մասնակցել են տարբեր ցույցերի, ակցիաների, միջոցառումների, աշխատել են կազմակերպությունում կամ կամավորություն արել:  Այս առիթով մեր տարածքում՝ Սարյան 24/5 հասցեում, կազմակերպում ենք «Կին իրավապաշտպանների օր․...