Հրապարակումներ
Կանանց ռեսուրսային կենտրոնի տարեկան հաշվետվություն 2024
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն ֆեﬕնիստական իրավապաշտպան կազմակերպություն է: ԿՌԿ֊ի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը և հայրիշխանական հասարակարգի կողﬕց կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշուﬓերի և սահմանափակուﬓերի վերացումը: ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է հասարակության ﬔջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալ մշակութային և օրենսդրական դաշտերի վրա: ԿՌԿ-ն հիﬓադրվել է 2003թ. -ին և գործում է թեմատիկ 3 հիﬓական ուղղություններով` ֆեﬕնիստական ապահով տարածք և կանանց ու աղջիկների զորեղացում, սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք, կանանց իրավունքների ջատագովություն: Սույն փաստաթուղթն ամփոփում է ԿՌԿ 2024թ․ գործունեությունը՝ ըստ թեմատիկ հիմնական ուղղությունների:
Կանանց նկատմամբ գենդերային խտրականության դրսևորումները աշխատանքային հարաբերություններում Հայաստանում
Սույն հետազոտությունն իրականացվել է Կանանց ռեսուրսային կենտրոն հկ-ի` կողմից «Սոլիդարիթի Սենթեր» հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Հետազոտությունը հրապարակվել է 2024թ.:
ՄԱԿ-ի մարմինների կողմից և ընթացակարգերի շրջանակներում 2020-2022թթ. Հայաստանին ուղղված կանանց իրավունքներին վերաբերող առաջարկների քարտեզագրում
Այս փաստաթուղթը պատրաստվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից 2023թ.: Այն ներառում է ՄԱԿ-ի 3 մարմինների կողմից Հայաստանին ուղղված առաջարկները` կապված կանանց իրավունքների բարելավման հետ:
ԿՌԿ տարեկան հաշվետվություն 2023
Սույն զեկույցն ամփոփում է 2023 թվականի ընթացքում Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից իրականացված աշխատանքները:
Արցախից բռնի տեղահանված և ժամանակավոր կացարաններում բնակվող կանանց կարիքները
2023 թվականի սեպտեմբեր ամսին արցախահայության բռնի տեղահանման արդյունքում 100,000 քաղաքացի տեղակայվեց Հայաստանում: Սույն փաստաթուղթը ներկայացնում է ժամանակավոր կացարաններում բնակություն հաստատած կանանց կարիքները:
Փաստաթուղթը պատրաստվել է 2023թ. դեկտեմբերին:
Ծնելիության քաղաքականությունը Հայաստանում
Սույն քաղաքականության փաստաթուղթը պատրաստվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ֊ի կողմից: Այս փաստաթուղթը նախատեսված է պետական քաղաքականություն և օրենսդրություն մշակողների, այս խնդրի շուրջ ադվոկացիա իրականացնող կառույցների և լայն հանրության համար: Փաստաթղթի մշակման համար հիմք են ծառայել աշխատավայրում սեռական ոտնձգությունների մասին կանանց իրական պատմությունները և հանրային հարցումը:
Փաստաթուղթը պատրաստվել է 2023թ.:
Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգ. միջազգային և տեղական փորձի վերլուծություն
Սույն հետազոտությունը նախատեսված է պետական քաղաքականություն և օրենսդրություն մշակողների, այս խնդրի շուրջ ադվոկացիա իրականացնող կառույցների և լայն հանրության համար: Առաջին բաժինը՝ ֆեմինիստական գրականության վերլուծությունը, իրականացվել է ԿՌԿ-ի կողմից, իսկ երկրորդը՝ հետազոտական մասը, պատվիրակվել է անկախ հետազոտողի:
Հետազոտությունն իրականացվել է 2022թ.:
ԿՌԿ տարեկան հաշվետվություն. 2022
Սույն փաստաթուղթը պատրաստվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի կողմից և ներկայացնում է ԿՌԿ 2022 թվականի գործունեության ամփոփումը՝ ըստ համապատասխան թիմերի:
Փաստաթուղթը հրապարակվել է 2023թ.:
Կանայք, խաղաղություն, անվտանգություն օրակարգը ՀՀ-ում. փաստաթերթ
Սույն փաստաթերթը պատրաստվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի Շահերի պաշտպանության և քաղաքականության մշակման թիմի կողմից: Այն նախատեսված է պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար, որոնք իրականացնում են այս ոլորտում շահապաշտպան գործունեություն, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնություններ: Փաստաթերթի հիմքում դրված է իրավունքահեն և փաստերի վրա հիմնված մոտեցումը:
Փաստաթերթը մշակվել է 2023թ.:
Աբորտի իրավունք. փաստաթերթ
Սույն փաստաթերթը պատրաստվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի Շահերի պաշտպանության և քաղաքականության մշակման թիմի կողմից: Այն նախատեսված է պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար, որոնք իրականացնում են այս ոլորտում շահապաշտպան գործունեություն, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնություններ: Փաստաթերթի հիմքում դրված է իրավունքահեն և փաստերի վրա հիմնված մոտեցումը:
Փաստաթերթը մշակվել է 2023թ.:
Աշխատավայրում սեռական ոտնձգություն. փաստաթերթ
Սույն փաստաթերթը պատրաստվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի Շահերի պաշտպանության և քաղաքականության մշակման թիմի կողմից: Այն նախատեսված է պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար, որոնք իրականացնում են այս ոլորտում շահապաշտպան գործունեություն, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնություններ: Փաստաթերթի հիմքում դրված է իրավունքահեն և փաստերի վրա հիմնված մոտեցումը:
Փաստաթերթը մշակվել է 2023թ.:
Աշխատավայրում սեռական ոտնձգության հիմնախնդիրը Հայաստանում. քաղաքականության փաստաթուղթ
Այս փաստաթուղթը նախատեսված է պետական քաղաքականություն և օրենսդրություն մշակողների, այս խնդրի շուրջ ադվոկացիա իրականացնող կառույցների և լայն հանրության համար: Փաստաթղթի մշակման համար հիմք է ծառայել աշխատավայրում սեռական ոտնձգությունների մասին կանանց իրական պատմությունները և հանրային հարցումը:
Փաստաթուղթը մշակվել է 2023թ.:
Սեռական ոտնձգությունն աշխատավայրում. հետազոտություն
Սույն զեկույցը ներառում է աշխատավայրում սեռական ոտնձգությունների վերաբերյալ հետազոտության արդյունքների վերլուծությունը: Հայաստանում այս հիմնախնդիրը քիչ ուսումնասիրված թեմաներից է: Հայ հասարակությունում պիտակավորվում և կասկածի տակ են դրվում կանանց մասնագիտական հաջողությունները, պաշտպանված չեն ոտնձգության ենթարկված անձանց իրավունքները, ավելին, մինչև օրս ՀՀ օրենսդրությամբ ամրագրված չէ, թե ինչ է սեռական ոտնձգությունը: Մինչդեռ, սեռական ոտնձգությունն աշխատավայրում խոչընդոտում է աշխատակիցների հավասարությանն ու մասնագիտական առաջխաղացմանը, վտանգում նրանց անձնական անձեռնմխելիությունը:
Զեկույցը մշակվել է 2022թ.:
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների հասանելիությունը կանանց տարբեր խմբերի համար. խոչընդոտները և մարտահրավերները
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ի «Վերարտադրողական իրավունքների շահերի պաշտպանության ցանցը» պատրաստել է «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների հասանելիությունը կանանց տարբեր խմբերի համար. խոչընդոտները և մարտահրավերները» թեմայով համապարփակ զեկույց, որն անդրադառնում է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կարգավորումներին և դրանց հասանելիությունը կանանց տարբեր խմբերի շրջանում:
Զեկույցը մշակվել է 2022թ.:
Քաղաքականության փաստաթուղթ կանանց հակաբեղմավորիչ մեթոդների վերաբերյալ
Սույն քաղաքականության փաստաթղթի նպատակն է հակաբեղմնավորիչ մեթոդների հասանելիության իրավունքի վերաբերյալ ներկայացնել միջազգային իրավական կարգավորումները, չափորոշիչները եւ փորձը։ Սույն փաստաթուղթը նախատեսված է պետական գերատեսչությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար, որոնք իրականացնում են այս ոլորտում ադվոկացիոն գործունեություն, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնություններ: Փաստաթղթի հիմքում դրված է իրավունքահեն եւ փաստերի վրա հիմնված մոտեցումը:
Փաստաթուղթը մշակվել է 2022թ.:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերլուծությունը գենդերային զգայունության տեսանկյունից և փոփոխությունների առաջարկների փաթեթ
Փաստաթուղթը մշակվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի համատեղ ջանքերով 2022թ.:
Գենդերային հիմքով բռնությունը ազատությունից զրկված կանանց նկատմամբ
Այս հետազոտությունը հայերեն հրատարակություն է, որը պատրաստել է «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Հետազոտության իրականացումը պատվիրակել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակում։ «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ.) ծրագիրն իրականացնում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Վերարտադրողական ծառայությունների չափորոշիչներ
Սույն քաղաքականության փաստաթղթի նպատակն է ճգնաժամային իրավիճակներում կանանց վերարտադրողական առողջության պահպանման խնդիրների նկատմամբ ուշադրության հրավիրումը։
Սույն փաստաթուղթը մշակվել է 2021թ.:
Աբորտի իրավունքը հայկական համատեքստում
Սույն հետազոտությունը գրվել է՝ հիմնվելով ֆեմինիստական և պրոչոյս արժեքների վրա: Հետազոտության նպատակն է տեղայնացնել հայ կանանց վերարտադրողական իրավունքներն ու առողջությունը ավելի մեծ՝ պետական ու քաղաքական շահերի համատեքստում, տեսնել, թե ինչպես են հայ կանայք և նրանց մարմինները քաղաքականացվել և ծառայել հանուն ավելի բարձր շահ համարվող հայրենիքի և պետության տարբեր ժամանակաշրջաններում և սոցիալ-տնտեսական տարբեր քաղաքականություններ վարող իշխանությունների կողմից:
Հետազոտությունն իրականացվել է 2021թ.:
Աբորտի իրավունք. քաղաքականության փաստաթուղթ
Սույն քաղաքականության փաստաթղթի նպատակն է հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունքի վերաբերյալ միջազգային իրավական կարգավորումների, չափորոշիչների և փորձի ներկայացումը և աբորտի հասանելիության իրավունքի սահմանափակմանն ուղղված նախաձեռնությունների համար հակափաստարկների ներկայացումը։
Փաստաթուղթը մշակվել է 2021թ.:
Վերարտադրողական առողջության ծառայությունները պատերազմի ժամանակ
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել պետության, միջազգային կազմակերպությունների և տեղական հասարակական կազմակերպությունների արձագանքն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ տեղահանված արցախցի կանանց ու աղջիկների վերարտադրողական առողջության կարիքներին պատերազմական և հետպատերազմական շրջանում:
Հետազոտությունն իրականացվել է 2021թ.:
Համավարակի և պատերազմի ազդեցությունը տարբեր խմբի կանանց սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքի վրա
Սույն զեկույցը մշակվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված «Վերարտադրողական առողջության և իրավունքի հարցերով զբաղվող ցանցի» կողմից: Ցանցի անդամերը տարբեր ոլորտներում կանանց վերարտադրողական առողջության և իրավունքի հարցերով զբաղվող իրավապաշտպաններ և համապատասխան ոլորտի մասնագետներ են:
Զեկույցը մշակվել է 2021թ.:
Բուժաշխատողների վերապատրաստման դասընթացների ամփոփում
Զեկույցում ներկայացված է 2019-2021թթ. ընթացքում իրականացված բժիշկների վերապատրաստման արդյունքների վերլուծությունը:
Կանանց չլսված պատմությունները վերարտադրողական առողջության վերաբերյալ
Այս գրքույկի նպատակն է հանրությանը ծանոթացնել, թե ինչ հիմնախնդիրների են բախվում կանայք վերարտադրողական առողջության պահպանման և վերարտադրողական իրավունքի իրացման շրջանակներում, այդ թվում վերարտադրողական ծառայություններ ստանալիս:
Գրքույկը կազմվել է 2020թ.:
Բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները բժշկական սպասարկում իրականացնելիս
Ձեռնարկի նպատակն է ներկայացնել բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները բժշկական սպասարկում իրականացնելիս, ինչպես նաև բարձրացնել տեղեկատվության մակարդակը:
Ձեռնարկը պատրաստվել է 2020թ.:
Արցախյան պատերազմը և կանանց իրավունքները
Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է 2020թ. Արցախյան պատերազմի և հետպատերազմական շրջանի ազդեցությունը կանանց հիմնարար իրավունքների վրա:
Բարոյականություն և սեռականություն. խոսույթներ և պրակտիկաներ
Բարոյականության և սեռականության հիմնախնդիրները մեզնում քիչ ուսումնասիրվածներից են: Այդ անտարբերությունը որոշ առումով գալիս է խորհրդային ժամանակներից:
Ուսումնասիրությունն իրականացվել է 2019թ.:
Հղիության արհեստական ընդհատում
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել հղիության արհեստական ընդհատումների (ՀԱԸ, աբորտի) ընդհանուր գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները Հայաստանի տարբեր բուժհաստատություններում:
Հետազոտությունն իրականացվել է 2018թ.:
Առողջ ապրելակերպը դասավանդող ուսուցիչների դիրքորոշումները սեռական դաստիարակության վերաբերյալ
Հետազոտությունը հիմնված է խորին հարցազրույցների մեթոդի վրա 21 ուսուցիչների հետ, ովքեր դասավանդում են ԱԱ դասաժամը Արմավիր, Գյումրի, Եղեգնաձոր, Երևան, Ջերմուկ, Վայք և Վանաձոր քաղաքներում և Առինջ համայնքում:
Հետազոտությունն իրականացվել է 2018թ.:
Կանանց անտեսանելի իրավունքը ՀՀ֊ում
Սույն զեկույցը մշակվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված «Վերարտադրողական առողջության և իրավունքի հարցերով զբաղվող ցանցի» կողմից 2018թ.:
Ծնողների դիրքորոշումները դեռահասների սեռական զարգացման վերաբերյալ
Հետազոտության նպատակն է կառավարական ատյաններին, որոշում կայացնողներին և լայն հանրությանը ծանոթացնել դեռահասների սեռականությանն առնչվող ծնողների պատկերացումներին, ինչպես նաև քննարկման առարկա դարձնել համապարփակ սեռական կրթության ներդրման հնարավորությունները ՀՀ կրթական համակարգում:
Հետազոտությունն իրականացվել է 2017թ.:
Ֆեմինիստական մոտեցման առանձնահատկությունները սոցիալական աշխատանքի և հոգեբանական խորհրդատվության մեջ
Սույն ուղեցույցը նախատեսված է սոցիալական աշխատանքի և հոգեբանության բաժիններում սովորող ուսանողների, ոլորտում աշխատող մասնագետների համար:
Այս փաստաթուղթը մշակվել է 2016թ.:
Գենդերային խտրականություն. մեդիա, բանակ, կրթություն, ամուսնություն, քաղաքականություն
Գրքում անդրադարձ է կատարվում գենդերային խտրականության դրսևորումներին տարբեր մակարդակներում և բնագավառներում: Ժողովածուն նվիրված է գենդերային խտրականության հիմնախնդրի դիտարկմանը քաղաքականության, մեդիայի, կրթության ոլորտներում, բանակում և ամուսնության ինստիտուտի շրջանակներում:
Գիրքը լույս է տեսել 2016թ.:
Կանանց անտեսանելի կյանքը Գեղարքունիքում
Զեկույցում ներկայացված են 2016 թվականի սեպտեմբերի 19-23-ը տեղի ունեցած «Կանանց քայլարշավի» աշխատանքային խմբի դիտարկումները՝ Գեղարքունիքի մարզի մի շարք քաղաքներում և գյուղերում բնակվող կանանց իրավիճակի և խնդիրների վերաբերյալ: