Սոցիալական տեսահոլովակների (PSA – Public Short Announcement) պատրաստման մրցույթի հրավեր

Home / Նորություններ / Սոցիալական տեսահոլովակների (PSA – Public Short Announcement) պատրաստման մրցույթի հրավեր
Սոցիալական տեսահոլովակների (PSA – Public Short Announcement) պատրաստման մրցույթի հրավեր

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն (այսուհետ՝ պատվիրատու) հրավիրում է հավանական թեկնածուներին մասնակցելու սոցիալական տեսահոլովակների (PSA – Public Short Announcement) պատրաստման մրցույթին:

Ծառայությունների մատուցման սկիզբ՝ 01 ապրիլ, 2022
Ծառայությունների մատուցման ավարտ՝ 30 հունիս, 2022


Սոցիալական տեսահոլովակների պատրաստման շրջանակներում ընտրված անհատը, խումբը, կամ կազմակերպությունը հանձն են առնելու հետևյալ գործառույթները

  • Պատվիրատուի կողմից առաջարկվող թեմաներով 3 սոցիալական տեսահոլովակների պատրաստում՝ յուրաքանչյուրը 1-2 րոպե տևողությամբ,
  • Սոցիալական տեսահոլովակների սցենարների մշակում և պատրաստում,
  • Պատվիրատուի կողմից ձևավորված խմբի հետ մեկտեղ սոցիալական տեսահոլովակների քննարկում և մշակում:

Սոցիալական գովազդները պետք է՝

  • Լինեն հետևյալ թեմաներով՝ կանանց իրավունքներ, գենդերային հիմքով բռնություն՝ ներառյալ ընտանեկան և սեռական բռնություն,
  • Լինեն 1-2 րոպե տևողությամբ,
  • Լինեն ստեղծագործական և նորարարական մոտեցմամբ,
  • Լինեն կա՛մ անիմացիոն, կա՛մ սովորական տեքստապատկերային, երկու դեպքում էլ՝ ձայնային ուղեկցմամբ,
  • Լինեն պատրաստված գենդերազգայուն մոտեցմամբ: 

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • 1 րոպեանոց գովազդի պատրաստման գնառաջարկը՝  ա) անիմացիայի դեպքում, բ) տեքստապատկերային սովորական հոլովակի դեպքում:
  • Գնառաջարկի ներկայացման ձևաթուղթը խնդրում ենք տեսնել կից
  • Հաշվարկն իրականացնել առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ):
  • Նախկինում արված սոցիալական տեսահոլովակների օրինակներ։
  • Անհատների դեպքում դիմումի հետ մեկտեղ ներկայացնել ինքնակենսագրական (CV), կազմակերպությունների դեպքում ներկայացնել կազմակերպության գործունեութան մասին տեղեկատվություն:

Դիմումների վերջնաժամկետը մարտի 31-ն է: Ուշացած կամ ոչ լիարժեք դիմումները չեն քննարկվի: Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույ­ցի փուլ անցած դիմորդների հետ: Լիարժեք դիմումները պետք է ուղարկվեն mkrtchyan@womenofarmenia.org էլ․ հասցեին՝ subject բաժնում նշելով «Սոցիալական տեսահոլովակների մրցույթ»: Խնդրում ենք հաշվի առնել, որ ստորագրված գնառաջարկը պետք է ուղարկել սկանավորված տարբերակով: Անհրաժեշտության դեպքում նաև անհրաժեշտ կլինի ներկայացնել գնառաջարկի բնօրինակը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել mkrtchyan@womenofarmenia.org էլ․ հասցեով:


Սոցիալական տեսահոլովակները պատրաստվելու են «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակում:
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ: 

Կազմակերպության մասին՝

Կանանց ռեսուրսային կենտրոնը հիմնադրվել է 2003 թ-ին և գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում: ԿՌԿ-ն ֆեմինիստական իրավապաշտպան կազամակերպություն է, որի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը, հայրիշխանական հասարակարգի կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների վերացումը: ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է հասարակության մեջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալ-մշակութային և օրենսդրական դաշտերի վրա:   

Leave a Reply

Your email address will not be published.