Մարտի ութ՝ կանանց իրավունքների օր

Home / Նորություններ / Մարտի ութ՝ կանանց իրավունքների օր
Մարտի ութ՝ կանանց իրավունքների օր

Ներկայիս Հայաստանում մարտի ութը ընդունված է նշել որպես կանանց, գեղեցկության, կանացիության, թույլ կամ գեղեցիկ սեռի տոն: Մենք սովոր ենք այդ օրը շնորհավորել կանանց իրենց տոնի կապակցությամբ, մաղթել կանացի երջանկություն և անսպառ գեղեցկություն: Փողոցներում միշտ տոնական մթնոլորտ է լինում, կանայք՝ ծաղիկները ձեռքերին, լայն ժպիտով քայլում են փողոցներում: Բայց մեր ակտիվիստական խումբն այլ մոտեցում ունի այս օրվան:

Եթե ինտերնետում՝ բացի շնորհավորական բացիկներից, ծաղկեփնջերով ու ուրախ երգերով վիդեոներից, նաև տեղեկատվություն փնտրել, թե ինչ ակունքներ ունի այս օրը, ապա կիմանանք, որ 1850-ական թվականներից սկսած՝ աշխատավոր կանայք մարտի 8-ին դուրս էին գալիս փողոցային ակցիաների՝ աշխատանքային բարենպաստ պայմաններ, ընտրական իրավունք, շահագործումից ազատ կյանք պահանջելու: 1910թ.-ին՝ Երկրորդ Ինտերնացիոնալի կոնգրեսի ժամանակ,  հարյուր կին սոցիալիստներ միաձայն աջակցեցին սոցիալիստ Կլարա Ցետկինին, ով առաջարկեց Մարտի 8-ը հռչակել Կանանց միջազգային օր:

Սակայն ժամանակի ընթացքում կանանց իրավունքների համար պայքարի օրը կապիտալիստական և հայրիշխանական համակարգերը դարձրին կանանց ևս մեկ անգամ գենդերային դերերի մեջ դնելու և նյութական շահույթ ստանալու օր: Աշխատավոր կանանց պայքարի արդյունքում միջազգայնորեն հռչակված օրը վերածվել է «գարնանային գեղեցիկ տոնի»:

Քանի դեռ Հայաստանում կանայք ենթարկվում են բռնության, խտրականության, շահագործման, մարտի ութը պետք է նվիրված լինի հենց այս խնդիրները բարձրաձայնմանը: Մեր նպատակն է մարդկանց հիշեցնել կանանց իրավունքների օրվա կարևորության մասին, որովհետև մինչև հիմա մեր հասարակությունը գոյատևում է կանանց չգնահատվող և/կամ չվարձատրվող աշխտանքի հաշվին, մինչև հիմա սահմանափակումների մեջ են դրվում կնոջ սեռականությունը, ազատ որոշումներ կայացնելու հնարավորությունը, կանայք հիմա էլ ստիպված են լինել համակերպվողի, լռողի, «տղամարդկանց զարդարողի», «նուրբ ու առեղծվածային» կերպարի դերում:

Այս ամենը հաշվի առնելով՝ այսօր ևս մեկ անգամ պետք է հիշել, թե ինչ դժվարությունների միջով են անցնում կանայք իրենց ամենօրյա կյանքում և ինչպես են հերոսաբար հաղթահարում դրանք: Մեր ակցիաների և քննարկումների միջոցով ուզում ենք մարտի 8-ը վերահաստատել որպես պայքարի, ազատագրման և համերաշխության օր: 


ԹԵԺ ԳԾԵՐ

Ընտանեկան բռնության դեպքում՝
Women’s Support Center/ Կանանց աջակցման կենտրոն
Թեժ գիծ՝ 099 88 78 08

Women’s Rights Center/ Կանանց իրավունքների կենտրոն
Թեժ գիծ՝ (010) 54 28 28, (043) 01 02 92

Սեռական բռնության դեպքում՝
Sexual Assault Crisis Center/ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն
Թեժ գիծ՝ 077 99 12 80

Հաշմանդամություն ունեցող կանանց համար՝
“Agate” Rights Defense Center/ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն
077 043042

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց համար՝
Real World, Real People NGO/ Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ

098 663383

ԼԳԲՏ+ համայնքի համար՝
Pink Armenia

060 377277

Անվճար իրավաբանական խորհրդատվություն կանանց համար՝

Women’s Resource Center/ Կանանց ռեսուրսային կենտրոն

Իրավաբանական խորհրդատվություն՝ 093 94 88 86


Coalition for Inclusive Legal Reforms/ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

Իրավաբանական խորհրդատվություն՝ 094 043 142

Leave a Reply

Your email address will not be published.