Կանանց իրավունքների եռօրյա դասընթաց

Home / Նորություններ / Կանանց իրավունքների եռօրյա դասընթաց
Կանանց իրավունքների եռօրյա դասընթաց

Կանանց ռեսուրսային կենտրոնը վերսկսում է կանանց իրավունքների եռօրյա դասընթացը։ Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝

✅մարդու իրավունքներ,

✅ֆեմինիզմ,

✅գենդեր,

✅գենդերային հիմքով բռնություն,

✅սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք,

✅կանայք, խաղաղաշինություն, անվտանգություն:

Դասընթացն անվճար է, և բոլոր հանդիպումներին մասնակցելուց հետո տրվում է մասնակցության վկայական։ Նախատեսվում է, որ բոլոր հանդիպումներին մասնակցած անձինք դասընթացի ավարտից հետո խմբերով կամ անհատապես կզարգացնեն իրենց գաղափարները և Կանանց ռեսուրսային կենտրոնի դրամաշնորհային աջակցությամբ, մենթորների հետ միասին, կիրականացնեն այդ ֆեմինիստական ծրագրերը: Դասընթացին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր անձինք:

🗓Հանդիպումները տեղի կունենան ապրիլի 14-ից 16-ը, ժամերը՝ 10:00-18:00: Մարզերից եկող մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է:

⏳Դիմելու վերջնաժամկետը մարտի 26-ն է: Դիմել կարող եք` լրացնելով այս ձևաթուղթը` https://docs.google.com/…/1FAIpQLSdmCK53dijcAh…/viewform:

Մինչև մարտի 28-ը կապ կհաստատվի միայն այն դիմորդների հետ, ովքեր կընտրվեն դասընթացին մասնակցելու համար:

Հարցերի դեպքում կարող եք գրել կամ զանգահարել մեզ`

Էլ․ հասցե – elen@womenofarmenia.org, nairie@womenofarmenia.org

Հեռ․ – +374 94 56 56 26

Leave a Reply

Your email address will not be published.