«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն (այսուհետ՝ պատվիրատու) հրավիրում է հավանական մատակարարների մասնակցելու տպագրական ծառայությունների մատուցման մրցույթին:
Տպագրական ծառայությունների մատուցման շրջանակներում ընտրված կազմակերպությունը պարտավորվում է իրականացնել՝
- պատվիրատուի կողմից տրամադրված զեկույցի էջադրում,
- պատվիրատուի կողմից տրամադրված զեկույցի գունավոր դիզայն,
- զեկույցի ընդհանուր էջերից 30-ը կպահանջի գունավոր տպագրություն,
- տպագրում՝ 500 օրինակ A4 չափի:
Զեկույցի ընդհանուր ծավալն է շուրջ 200 էջ (A4 Word format)՝ առանց էջադրման:
Ծառայությունների մատուցման սկիզբ՝ 15 դեկտեմբեր
Ծառայությունների մատուցման ավարտ՝ 31 հունվար
Դիմելու կարգը՝
- Հայտարարությանը կից գնային առաջարկի ձևանմուշը ներկայացնել ՝ լրացված, ստորագրված և կնքված կազմակերպության կողմից:
Հաշվարկն իրականացնել առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ):
Մատակարարի կողմից գնառաջարկի թղթային տարբերակը պետք է ներկայացվի «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ՝ Երևան, Բաղրամյան 50գ բնակարան 2 հասցեով, իսկ գնառաջարկի <սկան> տարբերակը՝ anna@womenofarmenia.org էլ․ հասցեին:
Գնառաջարկի ամբողջական փաթեթի ներկայացման վերջնաժամկետն է 03.12.2021թ.-ը, ժամը՝ 11:00: Միայն ամբողջական փաթեթով ներկայացած թեկնածուների հայտերը կդիտարկվեն կազմակերպության կողմից:
Տպագրական ծառայությունները իրականացվում են «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակում:
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Leave a Reply