Հրապարակումներ

Կանանց անտեսանելի կյանքը Գեղարքունիքում

Զեկույցում ներկայացված են 2016 թվականի սեպտեմբերի 19-23-ը տեղի ունեցած «Կանանց քայլարշավի» աշխատանքային խմբի դիտարկումները՝ Գեղարքունիքի մարզի մի շարք քաղաքներում և գյուղերում բնակվող կանանց իրավիճակի և խնդիրների վերաբերյալ:

Կանանց ռեսուրսային կենտրոնի տարեկան հաշվետվություն 2024

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն ֆեﬕնիստական իրավապաշտպան կազմակերպություն է: ԿՌԿ֊ի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը և հայրիշխանական հասարակարգի կողﬕց կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշուﬓերի և սահմանափակուﬓերի վերացումը: ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է հասարակության ﬔջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալ մշակութային և օրենսդրական դաշտերի վրա: ԿՌԿ-ն հիﬓադրվել է 2003թ. -ին և գործում է թեմատիկ 3 հիﬓական ուղղություններով` ֆեﬕնիստական ապահով տարածք և կանանց ու աղջիկների զորեղացում, սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք, կանանց իրավունքների ջատագովություն: Սույն փաստաթուղթն ամփոփում է ԿՌԿ 2024թ․ գործունեությունը՝ ըստ թեմատիկ հիմնական ուղղությունների:

ՄԱԿ-ի մարմինների կողմից և ընթացակարգերի շրջանակներում 2020-2022թթ. Հայաստանին ուղղված կանանց իրավունքներին վերաբերող առաջարկների քարտեզագրում

Այս փաստաթուղթը պատրաստվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից 2023թ.: Այն ներառում է ՄԱԿ-ի 3 մարմինների կողմից Հայաստանին ուղղված առաջարկները` կապված կանանց իրավունքների բարելավման հետ:

Կանանց նկատմամբ գենդերային խտրականության դրսևորումները աշխատանքային հարաբերություններում Հայաստանում

Սույն հետազոտությունն իրականացվել է Կանանց ռեսուրսային կենտրոն հկ-ի` կողմից «Սոլիդարիթի Սենթեր» հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Հետազոտությունը հրապարակվել է 2024թ.:

ԿՌԿ տարեկան հաշվետվություն 2023

Սույն զեկույցն ամփոփում է 2023 թվականի ընթացքում Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից իրականացված աշխատանքները:

Արցախից բռնի տեղահանված և ժամանակավոր կացարաններում բնակվող կանանց կարիքները

Արցախից բռնի տեղահանված և ժամանակավոր կացարաններում բնակվող կանանց կարիքները
2023 թվականի սեպտեմբեր ամսին արցախահայության բռնի տեղահանման արդյունքում 100,000 քաղաքացի տեղակայվեց Հայաստանում: Սույն փաստաթուղթը ներկայացնում է ժամանակավոր կացարաններում բնակություն հաստատած կանանց կարիքները:

Փաստաթուղթը պատրաստվել է 2023թ. դեկտեմբերին:

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.