Հրապարակումներ

ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերլուծությունը գենդերային զգայունության տեսանկյունից և փոփոխությունների առաջարկների փաթեթ

Փաստաթուղթը մշակվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի համատեղ ջանքերով 2022թ.:

Գենդերային հիմքով բռնությունը ազատությունից զրկված կանանց նկատմամբ

Այս հետազոտությունը հայերեն հրատարակություն է, որը պատրաստել է «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Հետազոտության իրականացումը պատվիրակել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակում։ «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ.) ծրագիրն իրականացնում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Վերարտադրողական ծառայությունների չափորոշիչներ

Սույն քաղաքականության փաստաթղթի նպատակն է ճգնաժամային իրավիճակներում կանանց վերարտադրողական առողջության պահպանման խնդիրների նկատմամբ ուշադրության հրավիրումը։

Աբորտի իրավունքը հայկական համատեքստում

Սույն հե­տա­զո­տութ­յու­նը գրվել է՝ հիմն­վե­լով ֆե­մի­նիս­տա­կան և պ­րո­չոյս ար­ժեք­նե­րի վրա: Հե­տա­զո­տութ­յան նպա­տակն է տե­ղայ­նաց­նել հայ կա­նանց վե­րար­տադ­րո­ղա­կան ի­րա­վունք­ներն ու ա­ռող­ջութ­յու­նը ա­վե­լի մեծ՝ պե­տա­կան ու քա­ղա­քա­կան շա­հե­րի հա­մատեքս­տում, տես­նել, թե ինչ­պես են հայ կա­նայք և ն­րանց մար­մին­նե­րը քա­ղա­քա­կա­նացվել և ծա­ռա­յել հա­նուն ա­վե­լի բարձր շահ հա­մար­վող հայ­րե­նի­քի և պե­տութ­յան տարբեր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում և սո­ցիալ-տնտե­սա­կան տար­բեր քա­ղա­քա­կա­նութ­յուն­ներ վա­րող իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից:

Աբորտի իրավունք. քաղաքականության փաստաթուղթ

Սույն քաղաքականության փաստաթղթի նպատակն է հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունքի վերաբերյալ միջազգային իրավական կարգավորումների, չափորոշիչների և փորձի ներկայացումը և աբորտի հասանելիության իրավունքի սահմանափակմանն ուղղված նախաձեռնությունների համար հակափաստարկների ներկայացումը։

Վերարտադրողական առողջության ծառայությունները պատերազմի ժամանակ

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել պետության, միջազգային կազմակերպությունների և տեղական հասարակական կազմակերպությունների արձագանքն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ տեղահանված արցախցի կանանց ու աղջիկների վերարտադրողական առողջության կարիքներին պատերազմական և հետպատերազմական շրջանում:

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.