Կանանց ռեսուրսային կենտրոնն անդամակցում է՝ Պետական կառույցներ Արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդին, Առողջապահության նախարարությանը կից հասարակական խորհրդին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից հասարակական խորհրդին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից հասարակական խորհրդին, Մարդու իրավունքների ռազմավարության համակարգման խորհրդին, Միջազգային և տեղական ցանցեր Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն հարթակին, Հայաստանյան գենդերային թեմատիկ խմբին, Արևելյան գործընկերության Քաղաքացիական...
Author: woaadmin (ԿՌԿ / WRC)
Ուղղություններ
Կազմակերպության ադվոկացիոն թիմի աշխատանքները ներառում են․ Իրականացնել ուսումնասիրություններ, հետազոտություններ, իրավական վերլուծություններ կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում; Ներկայացնել դրանք որոշում կայացնողներին՝ ոլորտում մշակվող և իրականացվող քաղաքականություններն ու օրենքներն առավել գենդերազգայուն դարձնելու նպատակով: Ազդել ներպետական օրենքների ու որոշումներ վրա ռազմավարական դատավարության միջոցով: Աշխատել կանանց տարբեր խմբերի հետ և մասնակից դարձնել նրանց ադվոկացիոն աշխատանքներին: Ներկայացնել կանանց իրավունքների իրացումը ՀՀ-ում...
Կամավորություն
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն շատ է կարևորում կամավորների դերը իր գործունեության մեջ: Մեզ մոտ կարող են կամավորություն իրականացնել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային կամավորները: Ինչո՞ւ և ինչպե՞ս կամավորել ԿՌԿ-ում Կանանց ռեսուրսային կենտրոնում կամավորելով՝ դուք հնարավորություն եք ստանում մասնակցելու կենտրոնում իրականացվող ծրագրերին, ունենալու ձեր ներդրումը Հայաստանում ֆեմինիստական շարժման և կանանց հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործողություններում: ԿՌԿ կամավորները...
Ապահով տարածք
Ապահով տարածքը բաց է բոլորի համար, ովքեր կարիք ունի տեղեկատվության, աջակցության և խորհրդատվության: Մեր մասնագետները լսում են յուրաքանչյուր այցելուի, գնահատում կարիքները, տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ուղղորդում դեպի համապատասխան կազմակերպություններ և մասնագետներ։ Մենք բաց ենք երկուշաբթիից շաբաթ՝ բացի չորեքշաբթի օրերից, ժամը 14:00-ից 19:00: Այն ազատ է աշխատելու, սովորելու, մեր գրադարանից օգտվելու և աշխատակիցների...
Աղջիկները խոսում են
«Աղջիկները խոսում են» երկամսյա ծրագիրը նախատեսված է 14-ից 18 տարեկան դեռահաս աղջիկների համար։ Ծրագրի նպատակն է դեռահաս աղջիկների զորեղացումը, շփման և ինքնազարգացման համար ապահով տարածքի ստեղծումը։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում կիսվելու իրենց գիտելիքներով, քննարկելու հասարակությունում երիտասարդ աղջիկների դերը, խնդիրները, նպատակներն ու ձգտումները։ Քննարկումներն ուղղված են մասնիկիցների մոտ բարձր ինքնագնահատականի և առաջնորդության հմտությունների ձևավորմանը։ ...
Կանանց իրավունքների դասընթաց
Կանանց իրավունքների դասընթացը «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի մշտական ծրագրերից է, որն իրականացվում է տարին 3 անգամ: Դասընթացի նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը կանանց հիմնախնդիրների և իրավունքների վերաբերյալ: Կանանց իրավունքների դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝ Մարդու իրավունքներ Գենդեր Գենդերային հիմքով բռնություն Ֆեմինիզմ Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգ Դասընթացն անվճար է...
«Կանայք ճգնաժամի ժամանակ» կենդանի գրադարան
Յուրաքանչյուր տարի կանանց իրավունքների պաշտպանության օրը՝ Մարտի 8-ին Կանանց ռեսուրսային կենտրոնը իրականացնում է տարբեր միջոցառումներ և ակցիաներ՝ նպատակ ունենալով բարձրաձայնելու կանանց պատմություններն ու հիմնախնդիրները և ընդգծելու օրվա իրական նշանակությունը։ Այս տարի Մարտի 8-ին ԿՌԿ-ն իրականացրեց «Կանայք ճգնաժամի ժամանակ» կենդանի գրադարանը, որի նպատակն էր բարձրաձայնել վերջին 1 տարվա ճգնաժամային իրադարձությունների (պատերազմ և համավարկ) ազդեցությունը կանանց վրա։...
Հետազոտողի թափուր հաստիք
#EU4Armenia #StopGBV #Հետազոտողի թափուր հաստիք «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակներում փնտրում ենք հետազոտող կամ հետազոտական կազմակերպություն: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող 10 փակ և կիսափակ (օրինակ՝ հոգեկան առողջության պահպանման հաստատություն, քրեակատարողական հաստատություն, մանկատուն, տարեցների խնամքի կենտրոն և...
#EU4Armenia #StopGBVArmenia
2020թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի կողմից տրամադրված ենթադրամաշնորհների արդյունքում 13 մարզային հասարակական կազմակերպություններ աջակցեցին գենդերային բռնության ենթարկված մարզաբնակ 287 կնոջ և նրանց 500 երեխաների սննդի փաթեթներով և հիգիենայի պարագաներով, որոնք թույլ տվեցին այս ընտանիքներին մեղմել Covid-19 համավարակի ազդեցությունն իրենց կյանքում: Նախաձեռնությունները իրականացրեցին մարզային մեր գործընկերներ՝ «Ընտանիք և համայնք» ՀԿ, «Սվետոզար» ՀԿ, «Երիտասարդ ավանգարդ»...
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ակտիվիստների հայտարարությունն` ուղղված ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունները ու անհատները, այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր լուրջ հիասթափությունը Արցախում (Լեռնային Ղարաբաղում) բնակվող ժողովրդի նկատմամբ իրականացվող պատերազմական հանցագործությունների և վայրագությունների հանդեպ միջազգային կազմակերպությունների անտարբերության հետ կապված։ 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է պատերազմ Արցախի հետ՝ արհամարհելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մարտ ամսի կոչը և 2020թ․-ի հունիսի ՄԱԿ-ի հերթական բանաձևը, որը...