Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է «Գենդերային բռնության դեպքերի արդյունավետ վարման իրավական շրջանակը․ սկզբունքներ, մարտահրավերներ և մոտեցումներ» թեմայով դասընթաց:
Դասընթացը նախատեսված է հասարակական կազմակերպություններում աշխատող իրավաբանների/փաստաբանների, իրավաբանական ֆակուլտետի վերջին կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողների, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիրների, իրավաբանական կլինիկաների կամ փաստաբանական գրասենյակների աշխատակիցների, ինչպես նաև իրավաբանական կրթություն ունեցող այլ հետաքրքրված անձանց համար:
Դասընթացի ընթացքում կուսումնասիրենք հետևյալ թեմաները․
▫️ Ընդհանուր դրույթներ գենդերային բռնության մասին, ներպետական և միջազգային իրավական կարգավորումները, ներառյալ՝ ՄԱԿ-ի և եվրոպական տարածաշրջանային փաստաթղթերը,
▫️ Զոհակենտրոն մոտեցման սկզբունքներն ու կրկնակի զոհականացման բացառումը իրավաբանների/փաստաբանների աշխատանքում․ միջազգային չափորոշիչներն ու հայաստանյան փորձը,
▫️ Ընտանեկան բռնության և գենդերային բռնության վերաբերյալ ՄԻԵԴ նախադեպային իրավունքը, անկյունաքարային նախադեպերի քննարկում,
▫️ Տեղահանված անձանց հետ աշխատանքի առանձնահատկությունները, պատերազմի տրավման և դրա հետ աշխատելու հմտություններ իրավաբանների/փաստաբանների համար:
Դիմելու վերջնաժամկետը` սեպտեմբերի 16, 23:59:
Դասընթացը տեղի կունենա երկու օր՝ սեպտեմբերի 29-ին և 30-ին՝ ժամը 14:30-17:30-ը: Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ:
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանկոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։
Leave a Reply