Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է «Ֆեմինիստական զորեղացման ճամբար ՛25»-ը: Ճամբարի նպատակն է ֆեմինիստական զանազան թեմաներով գիտելիքների տարածումը, շփման և ինքնազարգացման ապահով միջավայրի ստեղծումը։ Ճամբարի 3 օրերը հագեցած են լինելու հավաստի ինֆորմացիայով, թեմատիկ խաղերով և արվեստով:
Ճամբարի ընթացքում դասընթացների և քննարկումների միջոցով անդրադառնալու ենք հետևյալ թեմաներին․
- Ֆեմինիզմ (ֆեմինիստական գրականություն, մշակութային նորմեր),
- Մարմնի դրական ընկալում,
- Գենդերացված հանրային տարածքներ և անվտանգ քաղաքներ,
- Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունքներ,
- Ինքնախնամք և հոգեկան բարօրություն,
- Ֆեմինիստական արտ ակտիվիզմ:
Ճամբարին կարող են դիմել 18-25 տարեկան բոլոր անձինք, որոնք հետաքրքրված են վերոնշյալ թեմաներով: «Ֆեմինիստական զորեղացման ճամբարը» տեղի կունենա օգոստոսի 1-3-ը՝ Երևանից դուրս՝ ապահով միջավայրում (անցկացման հյուրանոցի մասին ինֆորմացիան կփոխանցենք վերջնական ընտրված մասնակիցներին):
Մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի:
Մասնակիցները կընտրվեն ըստ լրացված հայտադիմումի: Տեղերը սահմանափակ են, հետևաբար, նախապատվություն կտրվի առավել լավ ներկայացված հայտերին: Պատասխան նամակ կուղարկվի մինչև հուլիսի 26-ը՝ միայն նրանց, ովքեր կընտրվեն որպես ճամբարի մասնակից:
Դիմելու վերջնաժամկետը hուլիսի 20-ն է:
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Էլ․ հասցե – nairie@womenofarmenia.org / armi@womenofarmenia.org
Ինստագրամ – https://www.instagram.com/wrc_armenia/
Հեռ․ – +374 94 56 56 26
*Կանանց ռեսուրսային կենտրոնը ներառական է բոլոր անձանց հանդեպ: Մենք չենք հանդուրժում որևէ հիմքով խտրականություն, այդ թվում՝ սեքսիզմ, կնատյացություն, հոմոֆոբիա և տրանսֆոբիա:
Leave a Reply