Կանանց ռեսուրսային կենտրոնը վերսկսում է Կանանց իրավունքների եռօրյա դասընթացը։ Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝
✅ մարդու իրավունքներ
✅ ֆեմինիզմ
✅ գենդեր
✅ գենդերային բռնություն
✅ սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք
✅ կանայք, խաղաղաշինություն և անվտանգություն:
Դասընթացն ԱՆՎՃԱՐ է, և բոլոր հանդիպումներին մասնակցելու դեպքում տրվում է մասնակցության վկայական։ Նախատեսվում է, որ բոլոր հանդիպումներին մասնակցած անձինք դասընթացի ավարտից հետո խմբերով կամ անհատապես կզարգացնեն իրենց գաղափարները և մենթորների ու Կանանց ռեսուրսային կենտրոնի դրամաշնորհային աջակցությամբ կիրականացնեն այդ ֆեմինիստական ծրագրերը: Դասընթացին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր անձինք:
Հանդիպումները տեղի կունենան հունիսի 6-8-ը, ժամը՝ 10:00-18:00, Բաղրամյան 47 հասցեում: Մարզերից եկող մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է:
Դիմելու վերջնաժամկետը մայիսի 25-ն է:
Մինչև մայիսի 30-ը կապ կհաստատվի միայն այն դիմորդների հետ, որոնք կընտրվեն դասընթացին մասնակցելու համար:
**
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Էլ․ հասցե – nairie@womenofarmenia.org
Ֆեյսբուք – https://www.facebook.com/WomenResourceCenter/
Ինստագրամ – https://www.instagram.com/wrc_armenia/
Հեռ․ – +374 94 56 56 26
*Կանանց ռեսուրսային կենտրոնը ներառական է բոլոր կանանց և աղջիկների հանդեպ: Մենք չենք հանդուրժում որևէ հիմքով (ներառյալ՝ գենդերային) խտրականություն:
Leave a Reply