«Աղջիկները խոսում են» երկամսյա ծրագիրը նախատեսված է 13-ից 19 տարեկան աղջիկների համար։ Ծրագրի նպատակն է աղջիկների զորեղացումը, շփման և ինքնազարգացման համար ապահով միջավայրի ստեղծումը։
Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան կիսվելու իրենց գիտելիքներով, քննարկելու հասարակությունում երիտասարդ աղջիկների դերը, խնդիրները, նպատակներն ու ձգտումները։ Քննարկումներն ուղղված կլինեն մասնակիցների մոտ բարձր ինքնագնահատականի և առաջնորդության հմտությունների ձևավորմանը։
Ծրագիրը բաղկացած է 8 հանդիպումից (շաբաթ օրերին, ապրիլ 5 – մայիս 24), որոնց ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝
- Ծանոթացում
- Ինքնընկալում, ինքնագնահատական, ինքնաճանաչում
- Ինքնախնամք
- Ֆեմինիզմ
- Գենդեր
- Արվեստ և ակտիվիզմ
- Մարմնի դրական ընկալում
- Առողջ հարաբերություններ
Ծրագրի հանդիպումներն իրականացվելու են Կանանց ռեսուրսային կենտրոնի գրասենյակում (հասցե՝ Բաղրամյան 47): Մարզաբնակ մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի։
Մինչև ապրիլի 1-ը կապ կհաստատվի միայն այն դիմորդների հետ, որոնք կընտրվեն ծրագրին մասնակցելու համար: Մասնակիցները կընտրվեն ըստ լրացված հայտադիմումի, որից հետո կհրավիրվեն նախնական հարցազրույցի:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 30-ն է:
Հարցերի դեպքում կարող եք դիմել`
Էլ․ հասցե – nairie@womenofarmenia.org
Ֆեյսբուք – https://www.facebook.com/WomenResourceCenter/
Ինստագրամ – https://www.instagram.com/wrc_armenia/
Հեռ․ – +374 94 56 56 26
*Կանանց ռեսուրսային կենտրոնը ներառական է բոլոր կանանց և աղջիկների հանդեպ: Մենք չենք հանդուրժում որևէ հիմքով (ներառյալ՝ գենդերային) խտրականություն:
Leave a Reply