Անվճար դասընթացներ կանանց համար

Home / Նորություններ / Անվճար դասընթացներ կանանց համար
Անվճար դասընթացներ կանանց համար

Կանանց ռեսուրսային կենտրոնը Շուշան Հովհաննիսյանի հետ միասին կազմակերպում է երկու անվճար դասընթաց: 

Տոքսիկ զույգային հարաբերություններ

Փետրվարի 24-ին և 25-ին,16:00-18:00 

Կարող են մասնակցել 18+ կանայք: 

Դասընթացի շնորհիվ մասնակիցները․

1. կծանոթանան տոքսիկ հարաբերությունների նախանշաններին և կսովորեն՝ ինչպես ժամանակին խուսափել մանիպուլյատիվ կամ վերահսկող վարքագծից,

2. կսովերեն խուսափել այն տարածված սխալներից, որոնք շատերը հաճախ թույլ են տալիս բարդ կամ վնասակար հարաբերություններից դուրս գալու ժամանակ,

3. կբացահայտեն մեթոդներ՝ երկարաժամկետ սթրեսի, ինչպես նաև տրավմաների հուզական ու ֆիզիկական ազդեցությունները նվազեցնելու համար,

4. կիմանան, թե անցյալի փորձառությունները ինչպես կարող են ազդել ներկա ռոմանտիկ հարաբերությունների վրա,

5. կբացահայտեն ինքնավստահությունը վերականգնելու, ապաքինվելու և ապագայում առողջ հարաբերություններ կառուցելու ուղիներ:

Մարմնի դրական ընկալում

Փետրվարի 27-ին և 28-ին, 16:00-18:00 

Տարիքային սահմանափակում չկա, սակայն ցանկալի է 18+ կանանց մասնակցությունը:

Դասընթացի շնորհիվ մասնակիցները․

1. կբացահյատեն կողմնակալության սոցիալ֊մշակութային արմատները, որոնք մեզ ստիպում են ինչ-որ բան ընկալել որպես «գեղեցիկ» կամ «տգեղ»,

2. կդիտարկեն, թե ինչպես են սոցիալ֊մշակութային կողմնակալությունները ստիպում, որ երիտասարդ աղջիկներն ու կանայք շատ ավելի մեծ ճնշման և քննադատության ենթարկվեն, քան տղամարդիկ,

3. կհասկանան, թե ինչ է մարմնի պատկերը, և ինչպես է այն ազդում մեր ինքնագնահատականի վրա,

4. կսովորեն, թե ինչպես պաշտպանել ինքնագնահատականը սոցիալական ճնշումներից,

5. կստանան գործիքներ, որոնք կօգնեն ընդունելու սեփական արտաքինը, բարձրացնելու ինքնագնահատականը և լինելու ավելի ինքնավստահ:

Հանդիպումները կվարի Շուշան Հովհաննիսյանը, որը որակավորված քոուչ է և հուզական բանականության սերտիֆիկացված մասնագետ:

Գրանցվեք այստեղ:

Leave a Reply

Your email address will not be published.