Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է «Աղջիկների* զորեղացման ճամբար»: Ճամբարի նպատակն ֆեմինիստական զանազան թեմաներով գիտելիքների տարածումը, աղջիկների* համար շփման և ինքնազարգացման ապահով միջավայրի ստեղծումը։ Ճամբարի 3 օրերը հագեցած են լինելու հավաստի ինֆորմացիայով, թեմատիկ խաղերով և արվեստով:
Ճամբարի ընթացքում դասընթացների և քննարկումների միջոցով անդրադառնալու ենք հետևյալ թեմաներին․
- Ֆեմինիզմ,
- Մարմնի դրական ընկալում,
- Ինքնախնամք և հոգեկան բարօրություն,
- Առաջնորդություն և հավասար մասնակցություն,
- Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունքներ,
- Ֆեմինիստական ակտիվիզմ և նածաձեռնություններ:
Ճամբարին կարող են դիմել 18-25 տարեկան աղջիկները* և ոչ բինար մարդիկ, որոնք հետաքրքրված են վերոնշյալ թեմաներով: «Աղջիկների* զորեղացման ճամբարը» տեղի կունենա hուլիսի 26-28-ը՝ Երևանից դուրս՝ ապահով միջավայրում (անցկացման վայրի մասին ինֆորմացիան կփոխանցենք վերջնական ընտրված մասնակիցներին):
Մասնակիցները կընտրվեն ըստ լրացված հայտադիմումի: Տեղերը սահմանափակ են, հետևաբար, նախապատվություն կտրվի առավել լավ ներկայացված հայտերին: Պատասխան նամակ կուղարկվի մինչև հուլիսի 12-ը՝ միայն նրանց, ովքեր կընտրվեն որպես ճամբարի մասնակից:
Դիմելու վերջնաժամկետը hուլիսի 10-ն է: Դիմելու համար անցեք հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Էլ․ հասցե – nairie@womenofarmenia.org
Ֆեյսբուք – https://www.facebook.com/WomenResourceCenter/
Հեռ․ – +374 94 56 56 26
*Կանանց ռեսուրսային կենտրոնը ներառական է բոլոր կանանց և աղջիկների հանդեպ: Մենք չենք հանդուրժում որևէ հիմքով (ներառյալ՝ գենդերային) խտրականություն:
Leave a Reply