Կանանց իրավունքների եռօրյա դասընթաց (հունիսի 14-16)

Home / Առանց բաժնի @hy / Կանանց իրավունքների եռօրյա դասընթաց (հունիսի 14-16)
Կանանց իրավունքների եռօրյա դասընթաց (հունիսի 14-16)

Կանանց ռեսուրսային կենտրոնը վերսկսում է կանանց իրավունքների եռօրյա դասընթացը։ Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝
 •մարդու իրավունքներ
 •ֆեմինիզմ
 •գենդեր
 •գենդերային բռնություն
 •սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք
 •կանայք, խաղաղաշինություն և անվտանգություն:

Դասընթացն ԱՆՎՃԱՐ է, և բոլոր հանդիպումներին մասնակցելուց հետո տրվում է մասնակցության վկայական։ Նախատեսվում է, որ բոլոր հանդիպումներին մասնակցած անձինք դասընթացի ավարտից հետո խմբերով կամ անհատապես կզարգացնեն իրենց գաղափարները և մենթորների ու Կանանց ռեսուրսային կենտրոնի դրամաշնորհային աջակցությամբ կիրականացնեն այդ ֆեմինիստական ծրագրերը: Դասընթացին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր անձինք:

Հանդիպումները տեղի կունենան հունիսի 14-16-ը, ժամերը՝ 10:00-18:00: Մարզերից եկող մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է:

Դիմելու վերջնաժամկետը հունիսի 3-ն է: Գրանցվել կարող եք այստեղ:
Մինչև հունիսի 10-ը կապ կհաստատվի միայն այն դիմորդների հետ, ովքեր կընտրվեն դասընթացին մասնակցելու համար:

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Էլ․ հասցե – nairie@womenofarmenia.org
Ֆեյսբուք – https://www.facebook.com/WomenResourceCenter/
Հեռ․ – +374 94 56 56 26    

Leave a Reply

Your email address will not be published.