Դասընթացներ, հանդիպումներ, խորհրդատվություն

Home / Uncategorized / Դասընթացներ, հանդիպումներ, խորհրդատվություն

Դասընթացներ և քննարկումներ 

Կանանց ռեսուրսային կենտրոնի նպատակներից է կանանց զորեղացումը կրթության և համայնքային քննարկումների միջոցով: Այդ իսկ պատճառով մենք մեր գործունեության երկար տարիների ընթացքում մշակել, ստեղծել և անցկացրել ենք բազում դասընթացներ, որոնցից ամենամեծն ու ընդգրկունը Կանանց իրավունքների եռօրյա դասընթացն է: Ընտրված մասնակիցները երեք օրերի ընթացքում ծանոթանում են հետևյալ թեմաներին՝ մարդու իրավունքներ, գենդեր և գենդերային ինքնություն, գենդերային բռնություն, ֆեմինիզմ, սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք, խաղաղաշինություն: Բոլոր հանդիպումներին մասնակցած անձինք հնարավորություն են ստանում իրենց գաղափարներով դիմելու փոքր դրամաշնորհի և իրենց համայնքներում իրականացնելու ադվոկացիոն ծրագրեր, որոնք կարող են ունենալ տարբեր ձևաչափ և բովանդակություն՝ դասընթացներ, աշխատարաններ, թատերական ներկայացումներ, ֆոտո և վիդեո պատմություններ, սեղանի խաղեր և այլն:

Ինչպես նաև, անցկացվում են տարբեր ֆեմինիստական քննարկումներ, վերապատրաստումներ դասընթացավարների համար և այլ ինֆորմացիոն ծրագրեր։ 

Հոգեբանական աջակցություն

Կանանց ռեսուրսային կենտրոնում պարբերաբար անցկացվում են խմբային հանդիպումներ հոգեբանի հետ: Ինչպես նաև, ժամանակ առ ժամանակ անցկացվում են մեկանգամյա խմբային բաց հանդիպումներ հոգեբանի հետ՝ նախօրոք որոշված թեմայով:

Իրավաբանական խորհրդատվություն

Կանանց ռեսուրսային կենտրոնը կանանց տրամադրում է ԱՆՎՃԱՐ իրավաբանական խորհրդատվություն՝ ամուսնաընտանեկան փոխհարաբերությունների և աշխատանքային իրավունքների ոլորտներում:

Խորհրդատվությունն իրականացնում է փորձառու իրավաբան Նարինե Գրիգորյանը՝ ինչպես առցանց, այնպես էլ առկա ձևաչափով՝  յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի: Խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով  093 94 88 86 հեռախոսահամարին: Գործում է նաև Viber ծառայություն:

Leave a Reply

Your email address will not be published.