Կանանց իրավունքների դասընթաց

Կանանց իրավունքների դասընթացը «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի մշտական ծրագրերից է, որն իրականացվում է տարին 3 անգամ: Դասընթացի նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը կանանց հիմնախնդիրների և իրավունքների վերաբերյալ: Կանանց իրավունքների դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝ 

  • Մարդու իրավունքներ 
  • Գենդեր
  • Գենդերային հիմքով բռնություն 
  • Ֆեմինիզմ 
  • Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք
  • «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգ 

Դասընթացն անվճար է և բոլոր հանդիպումներին մասնակցելուց հետո տրվում է մասնակցության վկայական: Մասնակիցները նաև հնարավորություն ունեն դասընթացի ավարտից հետո դիմելու ֆեմինիստական փոքր դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու համար: Դասընթացին կարող են մասնակցել 16 տարին լրացած բոլոր անձինք:

Հանդիպում հոգեբանի հետ

Կանանց ռեսուրսային կենտրոնը իրականացնում է կանանց համար նախատեսված հոգեբանի հետ հանդիպուների շարք: Այս հանդիպումները նպատակ ունեն ստեղծել ապահով միջավայր, որտեղ կանայք կկարողանան խոսել իրենց հետաքրքրող և անհանգստացնող հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել հոգեբանական մոտեցումներ:

Կանանց ռեսուրսային կենտրոնում իրականացվում է Անձնային աճի դասընթաց արտ-թերապիայի միջոցով:  Հոգեբանական խմբային աշխատանքը նախատեսված է կանանց և աղջիկների համար: Արտ-թերապիան ժամանակակից հոգեթերապևտիկ ճյուղերից մեկն է: Տերմինը անգլերենից թարգմանվում է որպես արվեստով բուժում, այսինքն՝ հիմնված է անձի ստեղծագործական ինքնաարտահայտման սկզբունքի վրա: Արտ-թերապիան լայն կիրառություն է գտել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակաների հետ հոգեթերապևտիկ, հոգեշտկող և ինքնաճանաչմանն ուղղված աշխատանքներում:

Թրեյնինգային ծրագիրը բաղկացած է տաս հաջորդական հանդիպումներից, որոնցից յուրանքանչյուրը ուղղված են մասնակիցների ինքնաարտահայտմանը, սեփական հույզերի և զգացմունքների ինքնաճանաչմանը, որոնք իրականանալու են հեքիաթային և ստեղծագործական ճանապարհի միջոցով:

Հիմնական թեմաներն են.

  • Ինքնավերաբերմունք, ինքնաարտահայտում, ինքնաճանաչում,
  • Ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ և այդ խնդիրների լուծմանն ուղղված ռազմավարությունների մշակում,
  • Միջանձնայաին հարաբերություններում առկա խնդիրների դուրս բերում և համապատասխան ռազմավարութունների մշակում:


Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Երկօրյա դասընթաց «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ սովորող ուսանողների համար

Ընդդեմ արցախցիների հանդեպ նախընտրական շրջանում ատելության խոսքի

Կանանց ՔՀԿ-ների միացյալ հայտարարություն՝ կանանց կազմակերպություններին վարկաբեկող և թշնամական դիսկուրսի վերաբերյալ

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։