Հրապարակումներ

Սեռական ոտնձգությունն աշխատավայրում. հետազոտություն

Սույն զեկույցը ներառում է աշխատավայրում սեռական ոտնձգությունների վերաբերյալ հետազոտության արդյունքների վերլուծությունը: Հայաստանում այս հիմնախնդիրը քիչ ուսումնասիրված թեմաներից է: Հայ հասարակությունում պիտակավորվում և կասկածի տակ են դրվում կանանց մասնագիտական հաջողությունները, պաշտպանված չեն ոտնձգության ենթարկված անձանց իրավունքները, ավելին, մինչև օրս ՀՀ օրենսդրությամբ ամրագրված չէ, թե ինչ է սեռական ոտնձգությունը: Մինչդեռ, սեռական ոտնձգությունն աշխատավայրում խոչընդոտում է աշխատակիցների հավասարությանն ու մասնագիտական առաջխաղացմանը, վտանգում նրանց անձնական անձեռնմխելիությունը:

Զեկույցը մշակվել է 2022թ.:

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների հասանելիությունը կանանց տարբեր խմբերի համար. խոչընդոտները և մարտահրավերները

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ի «Վերարտադրողական իրավունքների շահերի պաշտպանության ցանցը» պատրաստել է «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների հասանելիությունը կանանց տարբեր խմբերի համար. խոչընդոտները և մարտահրավերները» թեմայով համապարփակ զեկույց, որն անդրադառնում է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կարգավորումներին և դրանց հասանելիությունը կանանց տարբեր խմբերի շրջանում:

Քաղաքականության փաստաթուղթ կանանց հակաբեղմավորիչ մեթոդների վերաբերյալ

­Սույն քա­ղա­քա­կա­նութ­յան փաս­տաթղ­թի նպա­տակն է հա­կա­բեղմ­նա­վո­րիչ մե­թոդնե­րի հա­սա­նե­լիութ­յան ի­րա­վուն­քի վե­րաբեր­յալ ներ­կա­յաց­նել մի­ջազ­գա­յին ի­րավա­կան կար­գա­վո­րում­նե­րը, չա­փո­րո­շիչնե­րը եւ ­փոր­ձը։ Սույն փաս­տա­թուղ­թը նա­խա­տես­ված է պե­տա­կան գե­րա­տես­չութ­յուն­նե­րի եւ ­քաղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան ներ­կայա­ցու­ցիչ­նե­րի հա­մար, ո­րոնք ի­րա­կա­նացնում են այս ո­լոր­տում ադ­վո­կա­ցիոն գործու­նեութ­յուն, այդ թվում՝ օ­րենսդ­րա­կան նա­խա­ձեռ­նութ­յուն­ներ: ­Փաս­տաթղ­թի հիմքում դրված է ի­րա­վուն­քա­հեն եւ ­փաս­տերի վրա հիմն­ված մո­տե­ցու­մը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերլուծությունը գենդերային զգայունության տեսանկյունից և փոփոխությունների առաջարկների փաթեթ

Փաստաթուղթը մշակվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի համատեղ ջանքերով 2022թ.:

Գենդերային հիմքով բռնությունը ազատությունից զրկված կանանց նկատմամբ

Այս հետազոտությունը հայերեն հրատարակություն է, որը պատրաստել է «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Հետազոտության իրականացումը պատվիրակել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակում։ «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ.) ծրագիրն իրականացնում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Վերարտադրողական ծառայությունների չափորոշիչներ

Սույն քաղաքականության փաստաթղթի նպատակն է ճգնաժամային իրավիճակներում կանանց վերարտադրողական առողջության պահպանման խնդիրների նկատմամբ ուշադրության հրավիրումը։

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։