Սույն քաղաքականության փաստաթղթի նպատակն է ճգնաժամային իրավիճակներում կանանց վերարտադրողական առողջության պահպանման խնդիրների նկատմամբ ուշադրության հրավիրումը։
Սույն քաղաքականության փաստաթղթի նպատակն է ճգնաժամային իրավիճակներում կանանց վերարտադրողական առողջության պահպանման խնդիրների նկատմամբ ուշադրության հրավիրումը։
Սույն հետազոտությունը գրվել է՝ հիմնվելով ֆեմինիստական և պրոչոյս արժեքների վրա: Հետազոտության նպատակն է տեղայնացնել հայ կանանց վերարտադրողական իրավունքներն ու առողջությունը ավելի մեծ՝ պետական ու քաղաքական շահերի համատեքստում, տեսնել, թե ինչպես են հայ կանայք և նրանց մարմինները քաղաքականացվել և ծառայել հանուն ավելի բարձր շահ համարվող հայրենիքի և պետության տարբեր ժամանակաշրջաններում և սոցիալ-տնտեսական տարբեր քաղաքականություններ վարող իշխանությունների կողմից:
Սույն քաղաքականության փաստաթղթի նպատակն է հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունքի վերաբերյալ միջազգային իրավական կարգավորումների, չափորոշիչների և փորձի ներկայացումը և աբորտի հասանելիության իրավունքի սահմանափակմանն ուղղված նախաձեռնությունների համար հակափաստարկների ներկայացումը։
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել պետության, միջազգային կազմակերպությունների և տեղական հասարակական կազմակերպությունների արձագանքն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ տեղահանված արցախցի կանանց ու աղջիկների վերարտադրողական առողջության կարիքներին պատերազմական և հետպատերազմական շրջանում:
Սույն զեկույցը մշակվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված «Վերարտադրողական առողջության և իրավունքի հարցերով զբաղվող ցանցի» կողմից: Ցանցի անդամերը տարբեր ոլորտներում կանանց վերարտադրողական առողջության և իրավունքի հարցերով զբաղվող իրավապաշտպաններ և համապատասխան ոլորտի մասնագետներ են:
Զեկույցում ներկայացված է 2019-2021թթ. ընթացքում իրականացված բժիշկների վերապատրաստման արդյունքների վերլուծությունը:
Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։